close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+18°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շրջակա միջավայրին հասցված վնասը՝ թվերով

Հասարակություն

26 Մայիսի 2020, 17:06
 Շրջակա միջավայրին հասցված վնասը՝ թվերով

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի մարտի 09-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 7 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 80.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7-ով նշանակվել 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այս մասին հայտնում են Տեսչական մարմնից:

Իրականացվել է թվով 6 ստուգում, որից 2-ով հաշվարկվել է 4.126.429 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել 1.400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

  • «Գնթունիք» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 383.366 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նաև նշանակվել 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
  • «Գաջեգործ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 3.743.063 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նաև նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
  • «Արզնի մսամթերք» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
  • «Երևան Ջրօգտագործողների ընկերություն»-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
  • «Ալեզի» ՍՊԸ-ի «Տաշիր ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
  • «Հ․Է․Կ․Շին» ՓԲԸ-ի «Դարանակ» ՓՀԷԿ-ում իրականացված ստուգուման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica