close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+21°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ովքե՞ր և ինչպե՞ս են մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրում Հայաստան․ tert.am

Քաղաքական

26 Մայիսի 2020, 12:09
 Ովքե՞ր և ինչպե՞ս են մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրում Հայաստան․ tert.am

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներով՝  2020թ. Հայաստանում ադամանդագործությունն աննախադեպ զարթոնք է ապրել․ 2020թ. հունվար–մարտ ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 118․476 կարատ ադամանդ, 2019թ. նույն ժամանակահատվածում 67․900 կարատ, 2018թ.՝  62․624 կարատ։ Ստացվում է, որ 2020թ. Հայաստանում արտադրվել է մոտ 2 անգամ ավելի շատ ադամանդ, քան նախորդ տարիներին։ Այս մասին գրում է tert.am-ը՝ հիշեցնելով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակումները։

Մ․Մինասյանը մայիսի 15-ին պատմել էր Հայաստանում մեծ թափ հավաքող ադամանդագործության ոլորտի մասին՝ նշելով, որ 2020թ. առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է ավելի քան 20 մլրդ դրամի ադամանդ և ոսկի։

Սխեման, ըստ Միքայել Մինասյանի, հետևյալն է. Հնդկաստանից մաքսանենգ ճանապարհով ադամանդներ են ներմուծվում Հայաստան, դրանք այստեղ դառնում են «հայկական» և հայկական քվոտաներով հնդկական ադամանդներն արտահանվում են տարբեր երկրներ։

Նախորդ տարիների համեմատ ադամանդագործության կրկնապատկման պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ այս ցուցանիշի աճին զուգահեռ Հայաստանում ո՛չ ադամանդագործության ոլորտում աշխատողների թիվը, ոչ էլ Հայաստան ներկրվող ալմաստի՝  ադամանդի հումքի ծավալները չեն աճել։

«2019թ. դեկտեմբերին ՀՀ-ում գործող 10 ադամանդագործական կազմակերպություն է եղել։ Ընկերությունների արդյունաբերա-արտադրական անձնակազմի թիվը դեռևս թարմացված չէ, սակայն 2018թ. պաշտոնական տվյալներով՝ բոլոր ընկերություններում միասին աշխատել է 522 մարդ։ 2020թ. առաջին եռամսյակում, ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ կատարված վճարումների, ՀՀ ադամանդագործական բոլոր կազմակերպություններում առավելագույնը 480 աշխատող է եղել։ Փաստացի ստացվում է, որ նույն քանակի աշխատողները մեկ տարվա ընթացքում արտադրել են 2 անգամ ավելի շատ ադամանդ։ Ինչպե՞ս։ Փորձենք հասկանալ՝ 480 աշխատողը կարո՞ղ է 3 ամսում մշակել 118․476 կարատ ադամանդ»։

Ըստ tert.am-ի՝ մեկ անդամանդ մշակողի միջին արտադրողականությունը,  մասնագետների հաշվարկով, 1 ամսում կարող է լինել 28 կարատ ալմաստի հումքի կամ 12․9 կարատ ադամանդի մշակումը։

«Ստացվում է՝ նույնիսկ ոչ ամբողջական 118․000 կարատ ադամանդ մշակելու համար Հայաստանում պետք է լիներ 1400 աշխատող, սակայն, ինչպես տեսանք, ՀՀ-ում գործող ադամանդագործական բոլոր կազմակերպությունները միասին ունեն ընդամենը 480 աշխատող, այսինքն՝ մոտ 3 անգամ քիչ։

Բացի դա, այս տարվա առաջին եռամսյակում արտադրված 118․476 կարատ ադամանդի գերակշիռ մասը՝ մոտ 53.000 կարատ, արտադրվել է այս տարվա փետրվար ամսին։ Սակայն որքան էլ զարմանալի լինի, ԱՎԾ-ի՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ներմուծման վերաբերյալ տվյալներում այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ աճ արձանագրված չէ, այսինքն՝ դեպի Հայաստան ադամանդի հումքի՝ ալմաստի ներկրման աճ չի գրանցվել, ուստի հարց է առաջանում՝ ինչպե՞ս է Հայաստանում արտադրվել լրացուցիչ մոտ 50․000 կարատ չմշակված ադամանդ, երբ ալմաստի հանքավայրեր Հայաստանում չկան։ Ստացվում է՝ այն ներմուծվել է, սակայն այդ մասին պաշտոնական փաստաթղթերում տվյալներ չկան», գրում է կայքը, նշելով՝  սա անուղղակի վկայություն է, որ ներմուծված ադամանդի այն քանակը, որի մասին հայտնել էր Միքայել Մինասյանը, պարզապես չի մաքսազերծվել։

«Սարսափելի խայտառակություն է երկրի համար։ Տեղի է ունեցել առանց մաքսազերծման անօրինական ներմուծում։ Այս շրջանառությունը, այսպես կոչված, այս բիզնեսը արդեն կրիմինալի արահետներ է մտնում։ Եվ բնականաբար, բարձր ղեկավարությունը պետք է իրազեկ լինի։ Ժողովրդական խոսք կա, կարմիր կովն իր կաշին չի փոխում, հիմա նույն ձևով թալանի պրոցեսը շարունակվում է։ Ես կասեի ավելի ցցուն է դարձել՝ պարգևավճարներ բաժանելը, տներ են կառուցում, մեքենաներ են առնում, գործուղումներ են գնում՝ ահավոր գումարներ ծախսելով»,- ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica