close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լավրովը ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների հետ կքննարկի միության զարգացումը

Քաղաքական

26 Մայիսի 2020, 13:31
 Լավրովը ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների հետ կքննարկի միության զարգացումը

Երեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտաքին գործերի (ՀԱՊԿ ԱԳՆ) նախարարների խորհրդի նիստին. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ այն կանցկացվի տեսակոնֆերանսի ձեւաչափով։ 

Ինչպես ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ պատմել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, նախարարները կուսումնասիրեն միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակը եւ զարգացման հեռանկարները եւ դրա ազդեցությունըՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության վրա դրա, ինչպես նաեւ կքննարկեն կազմակերպության երկխոսությունը ԱՊՀ-ի եւ ՇՀԿ-ի հետ. «Մենք ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա հանդիպումը դիտարկում ենք որպես դաշնակցային համագործակցության զարգացման հերթական փուլ կազմակերպությունում»,- մանրամասնել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ առանձին ուշադրություն կհատկացվի ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի զարգացմանը, կազմակերպության դիտորդի եւ գործընկերոջ ինստիտուտներին, ինչպես նաեւ անվտանգության ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդեցությանը: Այս ոլորտում վերջին նախաձեռնություններից մեկն անցյալ տարվա դեկտեմբերին ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի վերջին նիստին Ռուսաստանի նախաձեռնությամբ հայտարարության ընդունումն էր անվտանգության միասնական եւ անբաժանելի տարածքի ձեւավորման վերաբերյալ:

Հիշեցնենք՝ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնել է 2019-ի նոյեմբերին: Կազմակերպությունն այս ժամանակահատվածի գործունեության գերակա ոլորտներից է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատրաստության բարձրացումն անդամ պետությունների երաշխավորված պաշտպանության հարցում, տեղեկատվական անվտանգության սպառնալիքներին ուղղված համատեղ պատասխանը, ահաբեկչության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը եւ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի զարգացումը: Ավելի վաղ Լավրովը հայտարարություն էր տարածել առ այն, որ Մոսկվայի՝ որպես նախագահի աշխատանքի հիմնական գերակայություններից մեկը կլինի նաեւ Երկրորդ աշխարհամարտի պատմության վերաշարադրման դեմ պայքարը, մինչդեռ, ՀԱՊԿ անդամ երկրների համար կենտրոնական սպառնալիքներից մեկը շարունակում է մնալ լարված ռազմաքաղաքական իրավիճակը հարեւան Աֆղանստանում։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ խորհրդի նիստին կմասնակցի նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

 

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
16 Հուլիսի 2020, 13:29 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica