close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+29°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բրազիլիայում 1 օրում վարակակիրների թիվն ավելացել է ավելի քան 11 հազարով

Աշխարհ

26 Մայիսի 2020, 12:53
 Բրազիլիայում 1 օրում վարակակիրների թիվն ավելացել է ավելի քան 11 հազարով

Բրազիլիայում վերջին 1 օրում կորոնավիրուսից մահացել է 807 մարդ, այսպիսով՝ մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 23 473-ի։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, նշելով՝ մահացությունը կազմում է 6,3%։

Ընդհանուր առմամբ բուժվել է 153 833 մարդ՝ վարակակիրների ընդհանուր թվի 41 տոկոսը։ 1 օրում վարակվածների թիվն ավելացել է 11 687 -ով՝ հասնելով 374 898-ի։

Հիվանդության դեպքերի մեծ մասը գրանցվել է Սան Պաուլու քաղաքում՝ 83 600։ Դրան հաջորդում է Ռիո դե Ժանեյրոն՝ 39 298 հաստատված դեպքերով։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica