close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+29°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շվեդիայում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 4000-ը

Աշխարհ

26 Մայիսի 2020, 12:41
 Շվեդիայում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 4000-ը

Շվեդիայում կորոնավիրուսով վարակված մարդկանց շրջանում մահացությունների թիվը գերազանցել է 4000-ը. այս մասին գրում է Reuters գործակալությունը:

Շվեդիայի առողջապահության գործակալության տվյալների համաձայն՝ անցած մեկ օրվա ընթացքում գրանցվել է մահվան 31 դեպք, և համաճարակի սկսվելուց ի վեր ընդհանուր առմամբ մահացել է 4029 մարդ:

Հաստատվել է հիվանդության ավելի քան 300 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 33.843 մարդ:

Հիշեցնենք՝ Շվեդիան վիրուսի դեմ պայքարի համար խիստ կարանտին չի սահմանել՝ դպրոցների, խանութների և ռեստորանների մեծ մասը բաց թողնելով և ապավինելով սոցիալական հեռավորությանն ու հիգիենային ուղղված կամավոր միջոցառումներին:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica