close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+22°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ու՞մ շահերն է սպասարկում ՀՑԹԻ-ի տնօրենը․ Լ․ Գալստյան

Քաղաքական

25 Մայիսի 2020, 21:38
 Ու՞մ շահերն է սպասարկում ՀՑԹԻ-ի տնօրենը․ Լ․ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է.

«ԻՆՉՈՒ՞ ՄԻԱՅՆ ԽՈՍԵԼ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ՔԱՆԻ ՀԱԶԱՐ ԵՆ ԱՅՍՏԵՂ ԿԱՄ ԱՅՆՏԵՂ ՍՊԱՆՎԵԼ... Հ. Մարության

Սա Հարություն Մարությանն է՝ Հայոց Ցեղասպանության Ինստիտուտ Թանգարանի տնօրենը: Սա այն հարցազրույցն է, որ նա տվել է հունական հեռուստաընկերությանը, երբ 2019թ. դեկտեմբերին մասնակցում էր Հունաստանում կազմակերպված «Ցեղասպանությունն իբրև հանցագործություն» վերտառությամբ միջազգային գիտաժողովին: Ի դեպ, նրա զեկուցումն ուներ To Remember or “To Forget”/Հիշել, թե՞«մոռանալ» վերնագիրը:

Ահա նրա հարցազրույցից երկու կարևոր հատված:

«ԵՍ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏ ՉԵՄ: Ես հիշողության խնդիրների մասնագետ (ուսումնասիրող) եմ»:

«Ես (ՀՑԹԻ) տնօրենի ՊԱՇՏՈՆԸ ՍՏԱՆԱՁՆԵԼ ԵՄ ՈՐՈՇ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐՈՎ/ԾՐԱԳՐՈՎ: Պետք է փոխել զոհի կարծրատիպը: 100 տարին բավական մեծ ժամանակաշրջան է, իսկ հիշողությունը կարծրացած երևույթ չէ, այն փոփոխվում է: Քանի որ գործ ունենք նաև նոր սերնդի հետ, Ցեղասպանության մասին խոսելուց, պիտի նաև որոշ դրական էլեմենտներ ներկայացնենք: Նկատի ունեմ՝ սերը, միմյանց օգնելը, պապ ու թոռան միջև հոգածությունը… ԻՆՉՈՒ՞ ՄԻԱՅՆ ԽՈՍԵԼ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ՔԱՆԻ ՀԱԶԱՐ ԵՆ ԱՅՍՏԵՂ ԿԱՄ ԱՅՆՏԵՂ ՍՊԱՆՎԵԼ:

Փոփոխություններ կատարելը դժվար է, փոփոխության ստրատեգիան որոշ ժամանակ է պահանջում: Ինձ կքննադատեն, ես էլ կքննադատեմ: Ես մարդաբան եմ, գործ ունեմ մարդկանց հետ, պատմաբանները գործ ունեն միայն փաստերի և գրքերի հետ: Պիտի հասկանանք, թե մարդիկ ինչ փոփոխություններ են ուզում և առաջարկել…»:

Փաստորեն, տնօրենն անթաքույց հայտարարում է փոփոխության հանձնառության, Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման ողջ քաղաքականության տրանսֆորմացիայի մասին:

Ըստ էության՝ սա քաղաքական հայտարարություն է և ուղերձ մեր հակառակորդին:

Ըստ էության՝ սա մեր արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկի խմբագրում է կամ ազգային շահերի դեմ մեղանչում, եթե ոչ՝ ուրացում:

Արդյոք մեր արտաքին քաղաքական դոկտրինում շեշտադրումներ և առաջնահերթություններ են փոխվե՞լ:

Արդյոք մարդաբանի պարզունակ մոտեցումներով մասնագետը ռազմավարական նշանակության Հայոց Ցեղասպանության Թանգարան Ինստիտուտը ղեկավարելու պատշաճ թեկնածու է՞…

Ու՞մ շահերն է սպասարկում մեր համազգային հիշողության, ցավի, պահանջատիրության և արժանապատվության խորհրդանիշ կառույցի ղեկավարը:

Հաջորդիվ…»:

ՀՑԹԻ-ի տնօրենի ՝ հունական հեռուստաընկերությանը տված վերհիշյալ հարցազրույցը՝ ստորև.

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
9 Հուլիսի 2020, 11:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica