close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+29°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կապանում ձերբակալվածներից երկուսն ազատ են արձակվել

Քաղաքական

25 Մայիսի 2020, 19:57
 Կապանում ձերբակալվածներից երկուսն ազատ են արձակվել

Մայիսի 24-ին Կապանում ձերբակալված երեք քաղաքացիներից երկուսն ազատ են արձակվել: Այսպիսով, նրանց ձերբակալման որոշումները ճանաչվել են ոչ իրավաչափ: Այս մասին հայտնում է ձերբակալվածներից մեկի պաշտպանը՝ Լուսինե Մարտիրոսյանը. գրում է armlur.am-ը:

Ձերբակալվածներից Մարատ Ստեփանյանը կասկածվում է ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ անձին առեւանգելու մեջ:

Հիշեցնենք, որ երեկ դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի: Արդեն ուշ երեկոյան պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ Քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող չգործող ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։

Հավելենք, որ այսօր Կապանում և Քաջարանում շարունակում են մեծ թվով ոստիկաններ մնալ: Նրանք հսկում են քաղաքը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica