close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+29°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ-ում գրվող օրենքները հայ տեսակի դեմ են, և ընդվզումը դրանց դեմ՝ բնական պրոցես է․ Զ․ Խոջաբաղյան

Քաղաքական

25 Մայիսի 2020, 19:20
 ՀՀ-ում գրվող օրենքները հայ տեսակի դեմ են, և ընդվզումը դրանց դեմ՝ բնական պրոցես է․ Զ․ Խոջաբաղյան

Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եթե երկրում օրենքները գրողը սորոսն է կամ լևոնականները, իսկ օրենքները՝ ոչ միայն չեն բխում ազգի շահերից այլև դեմ են հայկական ազգային արժեքներին, ապա օրենքը չի իշխի երկրում։

Ավելին ասեմ, չի կարելի թույլ տալ, որ այդպիսի օրենքներն իշխեն երկրում։ Եւ կեցցեն այդպիսի օրենքներին ընդդիմացող անհատները։ Օրենքները պետք է բխեն ազգի շահերից, Հայաստանյան օրենքները՝ Հայ ազգի շահերից։

Այլապես ու՞մ է պետո Հայաստան անունով օտարի գաղութը, որտեղ օրենքը դրսից են ուղարկում, իսկ հաստատող յան ազգանունով խամաճիկներն իրենց օրենքի մարդ են երևակայում։

Չի լինելու, Հայաստանը պիտի լինի կամ Հայկական ու ազգային, կամ անիմաստ է նրա գոյությունը առհասարակ։ Հասկացեք սա վերջապես։ Խելքներիդ սա պիտի հասնի, ինչքան շուտ՝ էդքան լավ։

Օրենքը մարդու համար է և ոչ թե՝ մարդն օրենքի։ Օրենքը պիտի բխի ազգային արժեհամակարգից ու ծառայի նրա շահերին... եւ ոչ թե նրա տեսակը ոչնչացնելուն։ Հայաստանում գրվող օրենքները հայ տեսակի դեմ են։ Ու ընդվզումը դրանց դեմ՝ բնական պրոցես է։ Ով չհասկացավ՝ վայ նրան։

Հա, ու հերիք է կեղծ շղարշ ստեղծեք, թե օրենքի երկիր եք կառուցում՝ աղաղակող են օրենքի խախտումները ձեր շրջապատում, ձեր կողմից նշանակված կադրերում, ձեր գործողություններում, ձեր ապրած կյանքում ու ձեր տեսակում»։


Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica