close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+29°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմա մարդիկ ոստիկանությունում խոշտանգվում են, սա միանշանակ է․ Էդմոն Մարուքյան

Քաղաքական

25 Մայիսի 2020, 17:01
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմա մարդիկ ոստիկանությունում խոշտանգվում են, սա միանշանակ է․ Էդմոն Մարուքյան

Կապանում երեկ տեղի ունեցած հայտնի դեպքերին անդրադառնալով՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դատապարտեց ոստիկանության բռնությունները՝ հայտնում է Yerkir.am-ը:

«Գոնե վերջին երեք տարում ոստիկանությունում բռնությունների մասին հրապարակային հաղորդագրություններ չունեինք: Վերջին ցցուն դեպքը տեղի էր ունեցել 2016-ին: Հիմա մարդիկ ոստիկանությունում խոշտանգվում են, սա միանշանակ է»,-ասաց նա:

Երեկվա դեպքերից հետո ոչ թե պետք է ծառայողական քննություն լիներ, այլ ՀՔԾ-ում անմիջապես պետք է քրեական գործ հարուցվեր, նշեց Մարուքյանը, առերևույթ կա հանցագործություն և այդ մասով պետք է քննություն գնա․ «Եթե մարդը կարող է բռնությունն արդարացել, ասելու բան էլ չկա»:

Եթե մի բան չի դատապարտվում, կարող է կրկնվել, իսկ բռնությունը խորհրդարանում խրախուսվում է՝ հայտարարեց Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում տիրող մթնոլորտի մասին։

«Խորհրդարանը որևէ կերպ չի երաշխավորել, որ այլևս նման միջադեպ չի կրկնվի, հետևաբար այն ինչ եղել է, կարող է կրկնվել: Պետք է ուշադիր ու պատրաստ լինենք, որ մեկը կարող է թիկունքից խփել»,-ասաց նա։

Հարցին՝ միջադեպից հետո ինչպե՞ս է պատկերացնում Սասուն Միքայելյանի հետ հարաբերութունները, Մարուքանը պատասխանեց, որ հանդիպել են միայն Արցախում՝ նախագահի երդմնակալության արարողությանը, այլ շփում չեն ունեցել:

«Այնպես չէ, որ մինչև դա շփվում էինք», - ասաց նա:

Մարուքյանը նկատեց, որ իրենք խորհրդարանում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ քաղաքական գնահատական էին ակնկալում, ինչը չտրվեց և ամենաբարձր մակարդակում այն արդարացվեց։

«Այսինքն, քննադատական խոսքը, այլընտրանքային մոտեցումը գնահատվեց որպես սադրանք։ Հիմա տարբեր հարթակներում դա որակվեց սադրանք և լեգիտիմացվեց սադրանքը։ Կարող ենք արձանագրել, որ գործող իշխանությունը շեղված է հեղափոխության արժեքներից և սա իրողություն է որպես այդպիսին։ Շաբաթ օրը Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է նյութերով։ Մենք բողոք չէինք ներկայացրել, դեպքը քննարկման է դարձել մամուլի նյութերով և քննարկվել էր որպես հանրային տիրույթի հանցագործություն։ Մեզ կանչել են, մենք բացատրություն ենք տվել։ Եվ վերջում ասվում էր քրեական գործի հարուցումը մերժված է, պատճառաբանում են, որ յուրաքանչյուրին մեկ հարված է հասցվել, դրա համար։ Դրա վերաբերյալ կուսակցությունն այսօր իրավական գնահատական է տվել։ Հետևաբար, կարող ենք ասել, որ ՀՀ-ում իշխանությունները ընդդիմադիր խոսքը պիտակավորել են որպես սադրանք, արդարացնում են ընդդիմադիր խոսքի նկատմամբ բռնության կիրառումը և իրավական պրոցեդուրաները չեն գնում իրավունքի գերակայության շրջանակներում։ Երբ իշխանության ներկայացուցչի նկատմամբ է բռնություն լինում, ապա կալանք է լինում, իսկ երբ ընդդիմադիրների նկատմամբ է՝ ոչինչ»,-նշեց նա։

Մարուքյանը հավելեց, որ եթե մարդիկ կան, ովքեր մտածում են, թե կարող են շեղել ԼՀԿ-ի քաղաքական օրակարգը, ապա թող հույս չունենան։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica