close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+29°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոլոր օրենքներում, որոնք կարգավորում են հրապարակային խոսքի հարցը, հակախտրականության բանաձև պետք է դրվի․ Արա Ղազարյան

Իրավունք

25 Մայիսի 2020, 16:28
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոլոր օրենքներում, որոնք կարգավորում են հրապարակային խոսքի հարցը, հակախտրականության բանաձև պետք է դրվի․ Արա Ղազարյան

Ատելության խոսքը կարգավորելն առավել դժվար է ոչ թե քրեական բնույթի ատելության խոսքը կարգավորելիս, այլ այն խոսքը, որը պարզ չէ՝ ատելության խո՞սք է, խտրականության խո՞սք, թե՞ մանիպուլյատիվ խոսք` ըստ Yerkir.am-ի ասաց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Ատելության խոսքի դեմ պայքարի օրենսդրական ուղիները ՀՀ-ում» թեմայով տեսաքննարկման ժամանակ։

«Դրանց կարգավորումը քրեաիրավական մեխանիզմով չպետք է արվի: Երբ կունենանք հակախտրականության մասին օրենքը, արդեն մենք կարող են հաջողությամբ պայքարել անհանդուրժողականության կամ խտրական խոսքի դեմ: Բոլոր օրենքներում, որոնք կարգավորում են հրապարակային խոսքի հարցը, հակախտրականության բանաձև պետք է դրվի»,-ասաց նա:

Արա Ղազարյանը վստահեցրեց, որ քրեաիրավական տիրույթը օրենսդրական ճիշտ ճանապարհի վրա է, նոր նախագիծը լավ գործիքներ է տալիս, իսկ քաղաքացիաիրավական տիրույթում հակախտրականության մասին ընդհանուր օրենք պետք է ընդունվի, և առանձին օրենքներում տեղադրվեն այդ բանաձևերը:

Ատելության խոսքը Հայաստանում նոր երևույթ չէ: Վերջին տարիներին թվային տեխնոլոգիաների զարգացման պայմաններում այդ խոսքի տարածումն էլ ավելի է շատանում և վտանգավոր դառնում՝ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Նա փաստեց՝ ատելության խոսքը կարող է հանգեցնել ատելության հիմքով հանցագործությունների, այս պատճառով էլ ստեղծել են աշխատանքային խումբ, որը զբաղվում է ատելության խոսքի կանխարգելման հարցերին առնչվող քննարկումներով:  Խմբում պատգամավորներ, քաղհասարակության, պետական և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են:

«Քննարկում ենք հարցեր՝ արդյոք օրենսդրական բացը միայն քրեական օրենսգրքո՞ւմ է, թե՞ նաև քաղաքացիաիրավական հարաբերություններում ևս պետք է փոփոխություններ լինեն, ուսումնասիրում ենք միջազգային փորձն ու փորձում գտնել լավագույն տարբերակը: Մինչև տարեվերջ ինչ-որ բանաձև կունենանք, որը հնարավորություն կտա արդյունավետ մեխանիզմներ գտնել ատելության խոսքի դեմ պայքարում»,-ասաց Սարգիս Խանդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica