close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բելգիացիները դատի են տվել պետությանը` իրենց ինքնամեկուսացնելու համար

Աշխարհ

25 Մայիսի 2020, 15:40
 Բելգիացիները դատի են տվել պետությանը` իրենց ինքնամեկուսացնելու համար

Բելգիայի Թագավորության և երկրի ներքին գործերի նախարար Պիտեր դը Կրեմայի դեմ հայց է ներկայացվել դատարան մոտ 40 նախաձեռնող քաղաքացիների կողմից: Հայցը վերաբերում է իշխանությունների  կողմից կորոնավիրուսի համաճարակի պատճառով ինքնամեկուսացման միջոցառումների սահմանմանը. ըստ yerkir.am-ի` հայտնում է RTBF-ն:

Հայց ներակայացող բելգիացիները համարում են, որ կառավարության սահմանած միջոցառումները սահմանափակել են իրենց անձնական ազատությունները և հակասում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Մասնավորապես` հայց ներկայացնողների փաստաբան Միքայել Վերստրատենը հայտարարել է, որ Բրյուսելը «պարզապես կրկնօրինակել է չինական սահմանափակումները, ինչը անթույլատրելի է և պահանջում է հետաքննություն»:

Բելգիայի մարդու իրավունքների լիգայի ղեկավար Պիեռ -Առնո Պորուտին համարում է, որ սահմանված միջոցառումները, անշուշտ, սահմանափակել են մարդկանց ազատությունները, «սակայն դրանք արդարացված են համավարակով, իսկ մարդու իրավունքների կոնվենցիան թույլ է տալիս որոշակի դեպքերում ժամանակավորապես սահմանափակել որոշ ազատություններ»:

Բելգիայի ՆԳՆ-ն դեռևս չի ծանոթացել իրեն ներկայացված մեղադրանքներին, սակայն ճանաչում է քաղաքացիների` դատարան դիմելու իրավունքը:

Բելգիան մի շարք սահմանափակումներ էր մտցրել մարտի կեսերից: Մասնավորապես` երկրի բնակիչներին թույլատրվում էր տնից դուրս գալ միայն խանութ, դեղատուն գնալու կամ մոտ հարազատների հետ զբոսնելու համար: Զանգվածային միջոցառումները, տոնակատարությունները արգելված էին,  փակվել էին հասարակական սննդի վայրերը, դպրոցները:

Մայիսի 4-ից Բելգիան սկսել է կամաց-կամաց չեղարկել սահմանափակումները: Աշխատանքը սկսել են ձեռնարկությունները, որոնց աշխատակիցներն անմիջականորեն չեն շփվում այցելուների հետ, թույլատրվել է հյուր գնալն ու ընդւնելը, թեև խորհուրդ է տրվում դա անել փողոցում: Բացվել են ոչ պարենային խանութները, դպրոցները, վարսավիրանոցները, թանգարանները; Հասարակական տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր է:

Թագավորությունում, մարտի կեսից սկսած, կորոնավիրուսից մահացել է 9280 մարդ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica