close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+25°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞նց կարող է դիմակի գինն անցնել 70-80 դրամից. ՏՄՊՊՀ նախագահը՝ դիմակների և պարենային ապրանքների թանկացման մասին

Քաղաքական

25 Մայիսի 2020, 14:29
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞նց կարող է դիմակի գինն անցնել 70-80 դրամից. ՏՄՊՊՀ նախագահը՝ դիմակների և պարենային ապրանքների թանկացման մասին

Մի փոքր դժվար է պատկերացնել, թե ո՞նց կարող է այս դիմակի գինը անցնել 70-80 դրամից՝ ըստ Yerkir.am-ի ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին այսպիսի հարց ուղղեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։

«Ես ուզում եմ ինքս կողմնորոշվել այս դիմակների գների պատմության մեջ և մտածում եմ, որ եթե նույնիսկ ուղևորափոխադրումները սակավացել են և դա ազդում է հումքի գների վրա, որևէ կերպ չեմ կարողանում հաշվարկել, թե ինչպես պետք է այդքան կտրուկ թանկանա այս՝ լայն սպառման դիմակը և մի քիչ լայն երևակայություն է պետք հասկանալու՝ ոնց է դա հասնում 220 դրամի, եթե համավարակի պայմաններում ինչ-որ տնտեսվարողներ չեն օգտնում առիթից և այսպիսի իրավիճակում գերշահույթներ ապահովում»,-տարակուսեց նա։

ՏՄՊՊՀ նախագահը պարզաբանեց, որ եթե դեկտեմբերին Չինաստանից ներմուծված մեկանգամյա օգտագործման եռաշերտ դիմակի ներմուծման գինը եղել է 13 դրամ, ապա ապրիլ-մայիսին՝ 116 դրամ։

«Այսինքն՝ Հայաստանում արտադրվածի ինքնարժեքը, երբ որ հաշվում ենք, էլի ներկրված պարագաների գինը թանկացել է։ Տրամաբանությունն այն է, որ աշխարհում եղել է մեծ ծավալի պահանջարկ և դիմակների դեֆիցիտ է առաջացել։ Արտադրող երկրները եղել են Չինաստանը և Ռուսատանը, Հայաստան դժվար էր գալիս հասնում, նրանք սկսեցին այստեղ ավելի մեծ շահույթ հետապնդել և բարձրացնել գինը։ Մյուս երկրների ձեռբքերման գները երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ այնտեղ ևս նույն երկրներից ձեռքբերված դիմակների գները բարձրացել են, այստեղ ուղղակի առաջարկ-պահանջարկի հարցն են աշխատեցրել»,-ասաց Գեղամ Գևորգյանը։

Այսուհանդերձ, ՏՄՊՊՀ-ն վարույթներ է հարուցել դիմակների ու ձեռնոցների շուկայում գործունեություն ծավալող հայկական ընկերությունների նկատմամբ։

«Ինչ վերաբերում է գերշահույթներին, այո՛, մեր կարծիքով՝ կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք, իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ, բայց խոսքն այն մասին չէ, որ 5 դրամով են ձեռք բերել եւ վաճառել 220 դրամով, խոսքն այն մասին է, որ, օրինակ, 110-120 դրամանոց դիմակը վերջնական սպառողին հասել է մինչեւ 220 դրամով, ընդ որում՝ հարկերը ներառյալ, եւ եթե հարկերը հանում ենք, մոտավորապես 45-50 դրամ շահույթի մասին է խոսքը»,-ասաց նա։

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաճյանը հարցրեց առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գների բարձրացման մասին․ «Ես 2 ամիս առաջ կոչով եմ հանդես եկել, որ այս խնդիրնեին ականջալուր լինեք, ի՞նչն է պատճառը, որ երկու ամիս այս խնդիրներին չեք անդրադարձել»։

Գեղամ Գևորգյանը պատասխանեց, որ ականջալուր եղել են և ապացույցը 39 պարենային ապրանքատեսակների ուսումնասիրությունն է, որտեղ գնի բարձրացում կա։

«Հաց, շաքարավազ, թթվասեր, կարագ, պանիր, ձու, ոսպ, հնդկաձավար, ալյուր, միս, երշիկ, ձուկ և այլն․․․ հանձնաժողովի միակ լիազորությունը ուսումնասիրել և վարույթ իրականացնելն է։ Օրենքով արգելված է 2 ամսից շուտ վարույթ իրականացնել»,-ասաց նա։

Նաև տեղեկացրեց, որ ցիտրուսային մրգերի և կոճապղպեղի վաճառքի շղթայի 3 օղակներում էլ խախտում են արձանագրել, թե՛ ներմուծողների, թե՛ միջնորդների, թե՛ առևտրի ցանցերի մոտ։

Այլ ապրանքատեսակների մասով վարույթ հարուցել են, հարցումն իրակնացրել, սպասում են մոտ օրերս բացատրությունների։

Մանրամասն՝ տեսանյութում․

Նախկին ներկան. Բ. Եսայան
9 Հուլիսի 2020, 18:41 Նախկին ներկան. Բ. Եսայան
Ճեմարանին հետ
9 Հուլիսի 2020, 16:22 Ճեմարանին հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica