close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունաստանում մայիսի 25-ից կբացվեն հանրային սննդի ձեռնարկությունները

Աշխարհ

25 Մայիսի 2020, 14:56
 Հունաստանում մայիսի 25-ից կբացվեն հանրային սննդի ձեռնարկությունները

Հունաստանը կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով ներդրված սահմանափակող միջոցառումների մեղմացման հաջորդ փուլի շրջանակներում մայիսի 25-ից կբացի ռեստորանները, սրճարանները, բարերը եւ սննդի այլ օբյեկտները. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մայիսի 25-ից թույլատրվում են նաեւ ուղեւորությունները դեպի բոլոր հունական կղզիներ, կրկին կարելի է յախտինգով զբաղվել, կբացվեն նաեւ սպորտային հաստատությունները, մասնավորապես՝ փաղամասային լողավազանները:

Քաղաքացիների պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասը մանրամասնել է, որ «երկրում կորոնավիրուսի վերաբերյալ համաճարակաբանական տվյալները բարենպաստ են», եւ «ընդհանուր առմամբ, բնակչությունը հետեւում է մասնագետների եւ պաշտոնյաների հրահանգներին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica