close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+25°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքական TAV Airports Holding-ը 415 մլն դոլարով գնել է Ալմա Աթայի օդանավակայանը

Աշխարհ

25 Մայիսի 2020, 12:11
 Թուրքական TAV Airports Holding-ը 415 մլն դոլարով գնել է Ալմա Աթայի օդանավակայանը

Թուրքական TAV Airports Holding-ը համաձայնագիր է ստորագրել Ալմա Աթայի օդանավակայանի 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ՝ գործընկեր VPE Capital-ի հետ միասին։ Ղազախստանի հարավային մայրաքաղաքի օդանավակայանը կդառնա 15-րդը կազմակերպության համար. այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է թուրքական ընկերության պաշտոնական կայքից։

Ըստ 415 մլն արժեցած համաձայնագրի՝ թուրքական կազմակերպությանն է անցնում օդնավակայանը և դրա հետ կապված այլ կազմակերպությունները։

TAV Airports Holding-ը ստեղծվել է 1997 թ. Tepe և Akfen կազմակերպությունների խմբի կողմից։ Այն համարվում է ADP (Paris Airport) խմբի մասնաճյուղը, որտեղ հիմնական բաժնետերը ֆրանսիական կառավարությունն է։ TAV Airports Holding-ին են պատկանում Ստամբուլի՝ «Աթաթյուրք», Անկարայի՝ «Էսենբողա» և տարբեր մայրցամաքներում գտնվող մի շարք օդանավակայաններ։

Հիշեցնենք, որ Թուրքական «TAV Airports Holding» ընկերության կողմից գնվելուց հետո Թիֆլիսի միջազգային օդակայանի ամբողջովին վերազինումն ավարտվել է 2007 թ. փետրվարին, շուրջ 10 տարին անց՝ 2017 թ. սեպտեմբերի 26-ին, Վրաստանի Վարչապետ Գ. Կվիրիկաշվիլու, «TAV Airports Holding» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Սանի Շեների և թուրք-վրացական բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ բացվում է Թիֆլիսի Շ.Ռուսթավելու անվան օդանավակայանի ժամանման նոր տերմինալը։ Թուրքական «TAV Airports Holding» ընկերության կողմից գնվելուց և վերազինումից հետո Բաթումի միջազգային օդակայանը վերաբացվեց 2007 թ. մայիսի 26-ին՝ Վրաստանի անկախության օրը։

Նախկին ներկան. Բ. Եսայան
9 Հուլիսի 2020, 18:41 Նախկին ներկան. Բ. Եսայան
Ճեմարանին հետ
9 Հուլիսի 2020, 16:22 Ճեմարանին հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica