close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծեծկռտուք Երեւանում՝ ՃՈ աշխատակիցների եւ քաղաքացիների միջեւ. կան բերման ենթարկվածներ, 1 անձ ձերբակալվել է. 168.am

Իրավունք

25 Մայիսի 2020, 14:41
 Ծեծկռտուք Երեւանում՝ ՃՈ աշխատակիցների եւ քաղաքացիների միջեւ. կան բերման ենթարկվածներ, 1 անձ ձերբակալվել է. 168.am

Նախորդ գիշեր՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երեւանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում՝ նախկին Փակ շուկայի դիմացի մայթին, ծեծկռտուք է տեղի ունեցել ՃՈ աշխատակիցների եւ քաղաքացիների միջեւ, հաղորդում է 168.am-ը: 

Կայքին տեսանյութ տրամադրած քաղաքացին նաեւ նշել է, որ 4 հոգու բերման են ենթարկել։

Կատարվածի վերաբերյալ ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից հայտնել են հետեւյալը. «Մայիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի 8 հասցեում վիճաբանություն կա: Հետագայում այլ ահազանգ ենք ստացել, որ կռիվ է Մաշտոցի 5 հասցեում:

Մեկնած օպերատիվ խումբը Մաշտոցի 5-ի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով 4 անձի բերման է ենթարկել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, մեկ անձ ձերբակալված է, կատարվում է նախաքննություն»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica