close
Եղանակը Երևանում
14 Հուլիսի 2020
+25°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կապանում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ

Իրավունք

25 Մայիսի 2020, 13:48
 Կապանում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Կապանում բողոքի ակցիա էր տեղի ունեցել: Պատճառն այն էր, որ չորս քաղաքացի բերման էր ենթարկվել Ոստիկանության Կապանի բաժին: Վերջիններս հայտնել էին,  որ ոստիկանությունում բռնության են ենթարկվել։ Ի պաշտպանություն նրանց հավաքված քաղաքացիները պահանջում էին ազատ արձակել ձերբակալվածներին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica