close
Եղանակը Երևանում
14 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճապոնիան նախատեսում է վերադարձնել զբոսաշրջիկներին՝ փոխհատուցելով ուղեգրերի արժեքը

Աշխարհ

25 Մայիսի 2020, 12:47
 Ճապոնիան նախատեսում է վերադարձնել զբոսաշրջիկներին՝ փոխհատուցելով ուղեգրերի արժեքը

Ճապոնիայի կառավարությունը պատրաստվում է հատկացնել 12.5 միլիարդ դոլար ուղեգրերի արժեքը զբոսաշրջիկներին փոխհատուցելու համար. այս մասին գրում է The Japan Times-ը՝ երկրի զբոսաշրջության գործակալության ներկայացուցիչ Խիրոշի Տաբատայի խոսքերին հղումով։

Մասնավորապես ասվում է՝ ծրագիրը մեկնարկում է հուլիսին, եթե կորոնավիրուսի տարածման մակարդակը շարունակի նվազել։ Կառավարությունը դեռեւս չի մանրամասնել՝ ինչպես դա կաշխատի, որ ծախսերը կծածկվեն։ Նախնական տեղեկություններով՝ կսուբսիդավորվեն տրանսպորտային ծախսերը։

Նման ձևով Ճապոնիան պատրաստվում է հետեւել մյուս երկրների օրինակին, որոնք ձգտում են այս ամառ խթանել զբոսաշրջությունը, որը բավականին տուժել է պանդեմիայի պատճառով։

Երկիրը հույս ուներ ստանալ եկամտի զգալի չափը 2020 թվականի Օլիմպիադան անցկացնելու արդյունքում։ Այժմ, երբ Օլիմպական խաղերը հետաձգվել են մինչեւ 2021 թվականը, Ճապոնիան հույս ունի փրկել ամառային զբոսաշրջային սեզոնը։

Կարևոր է այն փաստը, որ Ճապոնիայում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը նվազել է 99.9 տոկոսով ապրիլին, ինչ անկման ամենամեծ ցուցանիշներ է 1964 թվականից ի վեր։

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica