close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+20°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թունիսում զբոսաշրջային սեզոնը հնարավոր է՝ վերականգնվի հուլիսից

Աշխարհ

25 Մայիսի 2020, 09:24
 Թունիսում զբոսաշրջային սեզոնը հնարավոր է՝ վերականգնվի հուլիսից

Թունիսի վարչապետ Իլյաս Ֆահֆահը հույս է հայտնել որ երկրում զբոսաշրջային սեզոնը կբացվի հուլիսի սկզբում. այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Mosaique FM ռադիոկայանին։

Նշվում է՝ ավելի վաղ Թունիսի խոշոր նախագծերի նախարար Լյուբնա Ժրիբին հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են հուլիսի 4-ից վերականգնել կորոնավիրուսի հետեւանքով փակված թանգարանների, հյուրանոցների, ինչպես նաեւ մզկիթների աշխատանքը․ իրավիճակի նկատմամբ ամբողջական վերահսկողության դեպքում հունիսի 14-ից հնարավոր է տնտեսության բոլոր ոլորտների աշխատանքի վերականգնումը։

Միևնույն ժամանակ Ֆահֆահը հայտարարել էր, որ Թունիսը հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը։ Թունիսի առողջապահության տվյալներով՝ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1048 դեպք, ապաքինվել է 914, մահացել՝ 48 մարդ։ Մայիսին երկրի տարածքում գրանցվել են վարակման եզակի դեպքեր։

Հիշեցնենք՝ մայիսի 4-ից Թունիսում սկսել են աստիճանաբար չեղարկել սահմանափակումները տնտեսության ոլորտում։ Մասնակիորեն վերականգնվել է արդյունաբերության, շինարարության եւ սպասարկման ոլորտներում, ինչպես նաեւ պետհաստատությունների գործունեությունը։ Մայիսի 15-ից հանվել է խոշոր առեւտրի կենտրոնների և շուկաների աշխատանքի արգելքը՝ անվտանգության կանոնները խստորեն պահպանելու պայմանով։ Մայիսի 18-ից կարանտինը պահպանելու պայմանից ազատվել են 65 տարեկանից բարձր քաղաքացիները եւ մինչեւ 15 տարեկան երեխաները։ Մայիսի 13-ից Թունիսում գործում է կրճատված վեցժամյա պարետային ժամ՝ տեղական ժամանակով 23.00-ից մինչև 05.00-ն։

Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica