close
Եղանակը Երևանում
8 Հուլիսի 2020
+28°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Հլս 2020
USD1485.12
GBP1605.43
EUR1546.92
RUB16.72
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես ամենավատ բանն եմ, որ պատահել է Ռուսաստանի հետ․ Թրամփ

Քաղաքական

25 Մայիսի 2020, 09:09
 Ես ամենավատ բանն եմ, որ պատահել է Ռուսաստանի հետ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լավ է վերաբերվում իրեն, սակայն չի ցանկանում իր հաղթանակն առաջիկա նախագահական ընտրություններում. այս մասին նա ասել է լրագրող Շերիլ Ատկիսոնի հետ հարցազրույցի ընթացքում։ 

Թրամփը, մասնավորապես, նշել է. «Ես ամենավատ բանն եմ, որ պատահել է Ռուսաստանի հետ, Պուտինը հասկանում է դա։ Ես լավ հարաբերությունների մեջ եմ Պուտինի հետ, սակայն նա դա հասկանում է։ Կարծում եմ՝ նրան դուր եմ գալիս, սակայն վստահ եմ, որ նա չի ցանկանում իմ հաղթանակը», ու հավելել, որ Չինաստանը ևս չի ցանկանում իր հաղթանակը։

Հիշեցնենք, որ 2016 թվականին նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելուց հետո սկանդալ առաջացավ՝ կապված ամերիկյան ընտրություններում ռուսական հնարավոր միջամտության հետ։ Մոսկվան մեղադրանքները հերքում է։

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
8 Հուլիսի 2020, 11:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica