close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+18°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաստորեն, ապտակելը, հետևից գլխին խփելը նախադեպային իրավունքով ապաքրեականացվում են և օրինականացվում. Անդրանիկ Թևանյան

Քաղաքական

23 Մայիսի 2020, 17:24
 Փաստորեն, ապտակելը, հետևից գլխին խփելը նախադեպային իրավունքով ապաքրեականացվում են և օրինականացվում. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր տարածված տեղեկությանը, որ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

«Հեղափոխական և հակահեղափոխական չափալախներ


Հայաստանում «թավշյա» կանոններ են հաստատվում։ Ավելի ճիշտ՝ վատագույն ավանդույթները շարունակվում են է՛լ ավելի վատ ձևով։

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում վերջերս տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Այդ որոշումը հիմնավորվել է հանցակազմի բացակայությամբ։

Փաստորեն, ապտակելը, հետևից գլխին խփելը և այլ մանր–մունր բաները նախադեպային իրավունքով ապաքրեականացվում են և օրինականացվում։ Սիրո և համերաշխության կարգախոսի ներքո, անշո՛ւշտ։

Ժողովրդական լեզվով ասած՝ մի մուշտի տալը կամ չափալախելը թույլատրվում է։ Դա նշանակում է, որ մեր երկրում իրավիճակ չի փոխվել։ Ավելի ճիշտ՝ փոխվել է դեպի վատը։

Բանն այն է, որ նախորդ իշխանությունների օրոք էլ մի հայտնի չափալախի պատմություն կար։ Կրկին հանցակազմ չտեսան։ Քրգործ չհարուցվեց։

Ի դեպ, հանուն արդարության պետք է նշել, որ նախորդների օրոք չափալախված տիկինը հեղափոխականների օրոք այնպիսի խայտառակ վարքագիծ է դրսևորում, որ, կամա թե ակամա, լեգիտիմացնում է ստացած չափալախը»,- գրել է Անդրանիկ Թևանյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica