Փաստաբանի ընտանիքի նկատմամբ տեղի ունեցածը պետք է արժանանա ամենակոշտ իրավական գնահատականի. Իշխան Սաղաթելյան
Հասարակություն

Խստորեն դատապարտելի է փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի՝ կնոջ և անչափահաս երեխայի նկատմամբ կատարված հարձակումը. ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Տեղի ունեցածը ՀՀ իշխանությունների կողմից երկու տարի շարունակ հանրության շրջանում գեներացվող ատելության, թշնամանքի և անհանդուրժողականության քարոզի արդյունք է և հետևանքը։
Մեր հասարակությունը հայտնվել է բարոյահոգեբանական մի իրավիճակում, երբ կարմիր գծեր են հատվում և թիրախավորվում է անգամ ամենաարժեքավորը՝ ընտանիքը:
Այսպիսի միջավայրի և արժեքների ձևավորման քաղաքական պատասխանատվությունը կրում է իշխանությունը։ Փաստաբանի ընտանիքի նկատմամբ տեղի ունեցածը պետք է արժանանա ամենակոշտ իրավական գնահատականի»,- գրել է նա։