close
Եղանակը Երևանում
29 Մայիսի 2020
+17°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես էի, չէ՞, երկրի ամբողջ բենզինը բերում, բա նման բարեգործ մարդուն ոնց չլիներ՝ մի բան կմնար. Թոխմախի Մհեր. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

23 Մայիսի 2020, 10:12
 Ես էի, չէ՞, երկրի ամբողջ բենզինը բերում, բա նման բարեգործ մարդուն ոնց չլիներ՝ մի բան կմնար. Թոխմախի Մհեր. «Հրապարակ»

«Մհեր Սեդրակյանի նկատմամբ անցած տարի դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ 2002 թվականին Էրեբունու Վարդավառ զբոսայգու տարածքն ապօրինի օտարելու փաստով․ 1999-2005 թթ․ նա եղել է Էրեբունու թաղապետը:

Մեզ հետ զրույցում Սեդրակյանը քրեական գործի վերաբերյալ ասաց, որ մեկ անգամ կանչվել է. «Ես ինքնագլուխ բան չեմ արել, քաղաքապետի որոշում ա եղել, կառավարության որոշում»: Իսկ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումից հետո մտահոգություններ չունի՞։ «Չունեմ, ինչի՞ պիտի ունենամ, իմ տունը հալալ քրտինքով եմ սարքել, համեստ մի տուն, էդ լճի կողքը, որ իբր մի հսկա առանձնատուն էին նկարել-գցել․ դա չի իմ տունը, հետեւում համեստ, մեկհարկանի տուն է»:

Սեդրակյանը հիշեց իր անցյալը, թե ինչպես է ժամանակին էժան բենզին բերել երկիր, իր պես բարերար մարդուն դրա համար չէին կարող վարձահատույց չլինել, այդ միջոցներով է կառուցել իր տունը. «1992-1994 թվականներին ես բենզինով հեղեղել էի ամբողջ հանրապետությունը, ես էի, չէ՞, Վանո Սիրադեղյանի խնդրանքով հանրապետության ամբողջ բենզինը բերում: 15 հազար էր կանեստրը, ես իջացրել եմ 3 հազար, բա նման բարեգործ մարդուն ոնց չլիներ՝ մի բան կմնար։ Ես թալանչի չէի, որ 15-ով բերեի ու ծախեի: Աշխատել եմ, կերոսինն առել եմ, տվել ժողովրդին, դվիժոկներ եմ աշխատացրել, լույս տվել Էրեբունի համայնքին՝ ձրի»։ Իսկ այժմ վայելում է թոշակառուի իր կարգավիճակը»,- գրում է թերթը:

Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica