close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օր չկա, որ ծեծ ու ջարդ կամ սպանություն չլինի. օրը ցերեկով քաղաքի կետրոնում անհայտ վարորդը միտումնավոր իմ մեքենայի ուղղությամբ էր քշում. Ա. Հովհաննիսյան

Քաղաքական

22 Մայիսի 2020, 22:20
 Օր չկա, որ ծեծ ու ջարդ կամ սպանություն չլինի. օրը ցերեկով քաղաքի կետրոնում անհայտ վարորդը միտումնավոր իմ մեքենայի ուղղությամբ էր քշում. Ա. Հովհաննիսյան

Օր չկա, որ ծեծ ու ջարդ կամ սպանություն չլինի, այլանդակ բառապաշարը դե կա ու կա, անցյալ օրն էլ օրը ցերեկով քաղաքի կետրոնում անհայտ վարորդը միտումնավոր իմ մեքենայի ուղղությամբ էր քշում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախակին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Tigran Atanesyan-ի տան վրա են հարձակվել։ Սպառնալիքներ տեղացել են կնոջ ու երեխաների ներկայությամբ։ Օրը ցերեկով։ Միայն փաստերի շարադրանքն ինքնին հիշեցնում է միջին վիճակագրական ավտորիտար պետության բնութագիր։ Բայց չէ ինչ ենք խոսում.... «ժողովրդավարության բաստիոն», «սեր», «հանդուրժողականություն», էն «Freedom House»-ի ասած էլի մի շարք անիմաստ անկապ բառեր ու առաջընթացներ։

Սա Փաշինյան Նիկոլի ստեղծած Հայաստանն է, սա «չհեղափոխության» «պահպանության» կարիք ունեցող «արժեքներն» են։ Օր չկա, որ ծեծ ու ջարդ կամ սպանություն չլինի, այլանդակ բառապաշարը դե կա ու կա, անցյալ օրն էլ օրը ցերեկով քաղաքի կետրոնում անհայտ վարորդը միտումնավոր իմ մեքենայի ուղղությամբ էր քշում։ Հաջողվեց խուսանավել։ Ականատեսներ կան։ Ցավոք, չեմ ֆիքսել համարները, այլապես իրավապահներին կդիմեի։

Սա փողոցում հայտնված պետության, գետնին ընկած իշխանության, դիմազրկված իրավապահ համակարգի ու այլ արատների «քերթողահայր» ինքնադատաստանի սպառնալիք հնչեցրած վարչապետի դեմքն է։ Նրա վաստակը, նրա մեղքը, նրա «ձեռքբերումը»։ Սեփական հայրենիքում ապիկարների ու անհայրենիքների խմբակի պատճառով անհանգիստ ապրող հազարավոր մարդիկ ու ծանր շնչառություն ունեցող երկիր։

Ամեն ինչ լավ է լինելու։ Չկասկածեք»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հարձակվել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա։

Մի տարօրինակ գյուղ Յոզղատում
21 Հոկտեմբերի 2020, 17:03 Մի տարօրինակ գյուղ Յոզղատում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica