close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2020
+18°
+30°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցանկացած պարագայում է դատապարտելի երեւույթը, որ նկարագրվում է հրապարակումներով ու փաստաբան Աթանեսյանի կողմից. Թաթոյան

Քաղաքական

22 Մայիսի 2020, 22:15
 Ցանկացած պարագայում է դատապարտելի երեւույթը, որ նկարագրվում է հրապարակումներով ու փաստաբան Աթանեսյանի կողմից. Թաթոյան

Ցանկացած պարագայում է դատապարտելի երեւույթը, որ նկարագրվում է հրապարակումներով ու փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից, առավել եւս, որ վերաբերում է ընտանիքի անդամների՝ կնոջ ու անչափահաս երեխաների ու այն էլ, երբ նրանք գտնվել են իրենց տանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Այսօր տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ «երեկ հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա 4 տղամարդու կողմից»: Ըստ հրապարակումների՝ նշված անձինք հնչեցրել են սպառնալիքներ փաստաբանի հասցեին. տանն այդ պահին եղել են միայն փաստաբանի ընտանիքի անդամները՝ կինը եւ անչափահաս երեխաները:

Խոսել եմ պարոն Աթանեսյանի հետ, ով տեղի ունեցածը կապում է իր մասնագիտական գործունեության հետ: Այս հարցը պետք է լինի իրավապահ մարմինների կողմից առաջնահերթ պարզելու ենթակա հարց, քանի որ փաստաբանի մասնագիտական գործունեությունը գտնվում է օրենքի հատուկ պաշտպանության ներքո։

Տեղյակ եմ, որ Ոստիկանությունը ժամանել է ահազանգով, նախաձեռնվել է վարույթ եւ իրականացվում են գործողություններ: Մենք կապի մեջ կլինենք Ոստիկանության հետ:

Ցանկացած պարագայում է դատապարտելի երեւույթը, որ նկարագրվում է հրապարակումներով ու փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից, առավել եւս, որ վերաբերում է ընտանիքի անդամների՝ կնոջ ու անչափահաս երեխաների ու այն էլ, երբ նրանք գտնվել են իրենց տանը»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հարձակվել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica