close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատապարտում ենք փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքի, սպառնալիքի եւ բռնության դրսեւորումը. փաստաբանների պալատ

Քաղաքական

22 Մայիսի 2020, 22:09
 Դատապարտում ենք փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքի, սպառնալիքի եւ բռնության դրսեւորումը. փաստաբանների պալատ

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքի, սպառնալիքի եւ բռնության ցանկացած դրսեւորում՝ ակնկալելով իրավապահ մարմինների պատշաճ ուշադրությունը եւ ակտիվ գործողությունները նշված դեպքի առնչությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ փաստաբանների պալատը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Համացանցում գործող զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների համաձայն երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա:

Ըստ նույն աղբյուրների` հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ:

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքի, սպառնալիքի եւ բռնության ցանկացած դրսեւորում՝ ակնկալելով իրավապահ մարմինների պատշաճ ուշադրությունը եւ ակտիվ գործողությունները նշված դեպքի առնչությամբ:

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հարձակվել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica