close
Եղանակը Երևանում
26 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

50 միլիարդ դոլարի ցեղասպանված հուշարձաններ․ Դավիթ Քերթմենջյանը ամենաթերի գնահատմամբ՝ հաշվել է հայ ժողովրդի կորուստը

Հասարակություն

22 Մայիսի 2020, 21:55
 50 միլիարդ դոլարի ցեղասպանված հուշարձաններ․ Դավիթ Քերթմենջյանը ամենաթերի գնահատմամբ՝ հաշվել է հայ ժողովրդի կորուստը

Ամենամոտավոր տվյալներով ու ամենաթերի հաշվարկով ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի կորցրած միայն ճարտարապետական հուշարձանների շենք-շինությունները կարելի է գանահատել 42-50 միլիարդ դոլար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ առաջատար գիտաշխատող Դավիթ Քերթմենջյանը։

Աղբյուրները բազմազան են ու հակասական, ասաց պրոֆեսորը, անգամ միայն շինությունները գնահատելու համար պետք է հաշվի առնել, որ մինչև 19-րդ դարը այդ եկեղեցիները մի գումար արժեն, հետո այսօր եթե կառուցենք, այդ գումարները 1,5-ով բազմապատկվում են։

Գնահատված այս հուշարձանների մեկ երրորդից պակասն ընկնում է Արևելյան Հայաստանին, իսկ մնացյալ երկու երրորդը՝ Արևմտյան Հայաստանին։

Սա մինչև 1915 թ-ը՝ հայկական լքված գույքի մասին է, այն ինչ այնտեղ թողել և դուրս է եկել հայ ժողովուրդը՝ հստակեցրեց պրոֆեսորը։

Հայկական հիմնականում եկեղեցիները գույքագրված են․ կա Վարագավանքի ցուցակը, Ղալաթիո ցուցակը, Էջմիածնի ցուցակը, Կիլիկյան Մայր Աթոռի ցուցակը։ Սա այն սկզբնաղբյուրներն են, որոնցից մասնագետները  թվերը դուրս են բերել ու հանգել մի մոտավոր համադրված քանակի, որը և՛ միջազգային պայմանագրերում կա, և՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստաթղթերում, և՛ Պողոս Նուբարի ու Ավետիս Ահարոնյանի ներկայացրած թվերում։

Թուրքական պաշտոնական տեղեկությունների համաձայն, որը Դավիթ Քերթմենջյանը խիստ նվազեցված է համարում, 1914 թ-ին արևմտահայերը ունեին 83 առաջնորդարան, 1860 եկեղեցի ու մատուռ, 451 վանք և շուրջ 2 000 վարժարան։

1915 թ-ին Պողոս Նուբար փաշայի և Ավետիս Ահարոնյանի կողմից Ֆրանսիա ներկայացված հաշվարկի համաձայն՝ ամբողջությամբ կամ մասամբ կործանված մնացել էին 3 եպիսկոպոսանիստ աթոռներ, 1 860 եկեղեցիներ և մատուռներ, 229 վանքեր, 26 բարձրագույն վարժարաններ, 1 439 դպրոցներ և 43 որբանոցներ՝ նշեց Դավիթ Քերթմենջյանը։

«Համադրված վերջնական աշխատություն չկա, սրանք կյանք կմաշեցնեն՝ մեկ հոգու խնդիր չէ։ Հոդվածների մեջ քանակությունների վերածել են, բայց սկզբնական քանակություններն են դրանք, օրինակ, Դիարբեքիրում 108 եկեղեցի, Սեբաստիայում 89, Ադանայում 25, Տրապիզոնում 49, Սամսոնում 43 և այլն։ Սա ինձ ծիծաղելի է թվում, հիմա խնդիրը՝ ինչպե՞ս կոնտրոլի ենթակենք ինչ մնացել է։ 1915 թ-ից հետո Հայաստանի տարածքում 2 անգամ օտարների ձեռքով մեր հուշարձանների հաշվառում է կատարվել՝ ֆրանսիական, անգլիական և իտալական էքսպեդիցիաներ էին։ Տարբերությունները շատ են և սպասում են, որ մենք վերլուծության ենթարկենք»,-ասաց Դավիթ Քերթմենջյանը։

Նա նշեց, որ մինչև 19-րդ դարը միջազգային և հայկական իրականության մեջ թիվը կարգավորել եկեղեցիների քանակությամբ՝ «ծխական եկեղեցի» հասկացություն կա՝ ամեն եկեղեցի իր շուրջն ունի մոտավոր տների քանակություն և այդ տների քանակությունից դուրս են բերել աշխարհիկ շենքերի քանակությունը։

Դավիթ Քերթմենջյանը այն մասնագետների խմբում է, որոնք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին պետության պատվերով մշակել են «Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստները և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը» կոլեկտիվ մենագրությունը։ Պրոֆեսորը հենց կորսված ճարտարապետական հուշարձանների հատվածն է մշակել։ Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը այդ կոլեկտիվ մենագրության՝ հետազոտության արվեստի հատվածն է մշակել, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը մարդաբանական կորուստն է հաշվարկել, երկրաբանական գիտությունների թեկնածու, Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի (МАНЭБ) հայկական բաժանմունքի նախագահ Հայկ Մելիք-Ադամյանը հանքահումքային ռեսուրսների շահույթը, որ մեր ժողովուրդը չի ստանում այս տարիներին։ 

Դավիթ Քերթմենջյանն ընդգծում է, որ հատուցման հարցն արդյունավետ առաջ տանելու համար մեծ ինստիտուտներ պետք է ներգրավվեն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, ԱՄՆ-ի Զորյան հաստատությունը, ՀՅ Դաշնակցության արխիվը․ սա, ըստ նրա, մեկ հոգու գործ չէ, ոչ էլ մեկ տասնամյակի գործ է։

Աննա Բալյան

Մահացել է Հենրիկ Բակունցը
26 Նոյեմբերի 2020, 15:12 Մահացել է Հենրիկ Բակունցը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica