close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլը հուսահատ մենություն է քաշում նաև Հայաստանը, որից մինչև պետականության և Արցախի կորուստ՝ մեկ քայլ է. Բ. Եսայան

Քաղաքական

22 Մայիսի 2020, 21:42
 Նիկոլը հուսահատ մենություն է քաշում նաև Հայաստանը, որից մինչև պետականության և Արցախի կորուստ՝ մեկ քայլ է. Բ. Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը գրում է.

«Երկու տարի առաջ՝ 2018 մայիսի 28-ին տված հարցազրույցում փորձեցի մատնանշել այն մեծագույն սխալը, որ ընդամենը 20 օր վարչապետ դարձած Նիկոլը կարող էր անել։

Այսօր արդեն սխալը ոչ միայն արված է, այլև մենք անցել ենք «չվերադարձի կետը» (точка невозврата). Ավելին, եթե լտպ-ն, որի արած սխալների կրկնությունն էի համարում անթույլատրելի, ներազգային ճակատում գնում էր պառակտումների, գոնե արտաքին ճակատում փորձում էր պահել ինչ-որ հավասարակշռություն, ուղեգծի լրջություն։ Նիկոլի դեպքում գործ ունենք կատաստրոֆիկ դեպքի հետ՝ նա «պատերազմ է հայտարարել» բոլորին՝ ում հնարավոր է, թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, իր թիմի ներսում և թիմից դուրս, իր հիվանդագին ու անհավասարակշիռ հայտարարությունները չողջունողներին ու քննադատողներին, իրեն նախկինում աջակցած, բայց հիասթափված, իր քայլերի պատճառով սոցիալական անելանելի վիճակում հայտնված խավերին։ Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, հասկանալով, թե ինչ հուսահատ իրավիճակում է հայտնվել ինքը, հայտարարում է, որ չի վախենում մենակ մնալ։ Հարցը եթե միայն նրա անձին վերաբերվեր, գլուխը քարը, բայց նա դեպի հուսահատ մենություն է քաշում նաև Հայաստանը, որից մինչև պետականության և Արցախի կորուստ՝ մեկ քայլ է։

Ուրեմն եզրակացությունը մեկն է՝ Նիկոլը պետք է հեռանա վայրկյան առաջ՝ Հայաստանի և անձամբ իր շահերից ելնելով»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica