close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+18°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տուն ներխուժել չի հաջողվել. փորձել են հարվածել փաստաբանի 7-ամյա որդուն․ Ռուբեն Մելիքյանը՝ Տիգրան Աթանեսյանի տան վրա կատարված հարձակման մասին

Քաղաքական

22 Մայիսի 2020, 20:54
 Տուն ներխուժել չի հաջողվել. փորձել են հարվածել փաստաբանի 7-ամյա որդուն․ Ռուբեն Մելիքյանը՝ Տիգրան Աթանեսյանի տան վրա կատարված հարձակման մասին

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հենց նոր զրուցեցի փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ։ Դեպքի կապակցությամբ լիազորված եմ հայտնել հետևյալը. Աթանեսյանի տան մերձակա տարածքում մի քանի լածիրակ առանց որևէ առիթի լկտի ձևով հայհոյել ու սպառնացել են նրա տիկնոջն ու անչափահաս երեխաներին այն ժամանակ, երբ փաստաբանը տանը չի եղել։

Խուլիգանությունը շարունակվել է նաև այն ժամանակ, երբ Աթանեսյանը տուն է վերադարձել։ Տուն ներխուժելու փորձը չի հաջողվել՝ բացառապես երկաթե դռան շնորհիվ, այնուհանդերձ հարձակվողները փորձել են պատուհանից հարվածել փաստաբանի 7-ամյա որդուն։ Ոտնձգությունը խափանվել է միայն ոստիկանության ժամանումից հետո։ Ներկայում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում։

Դեպքի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներով Տիգրան Աթանեսյանը հանդես կգա վաղը՝ մամուլի ասուլիսի ձևաչափով»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հարձակվել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica