close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2020
+13°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2020
USD1483.00
GBP1588.54
EUR1526.57
RUB16.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ում հարուստները համավարակի ընթացքում դարձել են առավել հարուստ

Աշխարհ

22 Մայիսի 2020, 20:31
 ԱՄՆ-ում հարուստները համավարակի ընթացքում դարձել են առավել հարուստ

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկու ամսվա ընթացքում ԱՄՆ-ի միլիարդատերերի հարաստության ընդհանուր ծավալն ավելացել է 15 տոկոսով: Այս մասին ասված է «Americans for Tax Fairness» և «Institute for Policy Studies» վերլուծական կենտրոնների՝ մայիսի 21-ին հրապարակած հետազոտություններում:

Ընդհանուր ցանկից ԱՄՆ-ի 5 ամենահարուստ մարդիկ եկամուտների զգալի աճ են գրանցել: Նրանք են «Amazon» ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը, «Microsoft»-ի հիմնադիրներից Բիլ Գեյթսը, «Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, «Berkshire Hathaway»-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը, «Oracle»-ի հիմանդիր Լարի Էլիսոնը: Նշվում է, որ Բեզոսի հարստությունը ավելացել է 34,6 միլիարդով՝ աճը կազմելով 30,6 տոկոս, Գեյթսի հարստությունը՝ 8 միլիարդով՝ աճը կազմելով 8,2 տոկոս, Ցուկերբերգինը՝ 25,3 միլիարդով՝ աճը կազմելով 46,2 տոկոս:

ԱՄՆ-ում թոփ-30 միլիարդատերերի ցանկից տոկոսային առումով բարձր ցուցանիշ է ունեցել «Menard» խանութների ցանցի տնօրեն Ջոն Մենարդ­-կրտսերը (աճը կազմել է 62.8 տոկոս) և ձեռնարկատեր Իլոն Մասկը (աճը կազմել է 48 տոկոս):

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ երկու ամսվա ընթացքում ավելացել է միլիարդատերերի թիվը: Եթե մարտ ամսին 614 միլիարդատեր կար, ապա մայիսին նրանց թիվը դարձել է 630: 2009 թվականի տնտեսական ճգնաժամից հետո նոր միլիարդատերերի թվով ապրիլին ԱՄՆ-ն հայտնվել է երկրորդ տեղում Չինաստանից հետո: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica