close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+16°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջավախքի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաները բուժհաստատությունների կողքին են

Հասարակություն

22 Մայիսի 2020, 16:44
 Ջավախքի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաները բուժհաստատությունների կողքին են

Մայիսի 21-ին Ջավախքի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների  խմբակավարների և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր վարչության մասնակցությամբ տեղի ունեցավ առցանց հանդիպում, որի ընթացքում ամփոփվեցին Ջավախքում իրականացվող ««ԱրՄաթը» բուժհաստատությունների կողքին է» նախաձեռնության արդյունքները:

Նոր տիպի կորոնավիրուսային համաճարակի կանխարգելման նպատակով 3D տպիչներով պաշտպանիչ դիմավահաններ և բժշկական դիմակների ամրակներ արտադրելով` ՋԱՀ-ի և ԱՏՁՄ-ի կողմից հիմնադրված «ԱրՄաթ» լաբորատորիաները Ախալքալաքում (բարերար՝ Ավետիս Բալոյան), Հեշտիայում (ֆինանսավորող` «Կարիտաս Վրաստան«), Դամալայում (բարերար` Արման Սահակյան) և Ախալցխայում (ֆինանսավորող` «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամ) իրենց աջակցությունը ցուցաբերեցին համայքնային բուժհաստատություններին:

Դիմավահանների և ամրակների պատրաստմանը մասնակցած արմաթցիները մեծ սիրով ու պատասխանատվությամբ են կատարել իրենց գործը: Աշխատանքի ընթացքում պահպանվել են սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:

Խմբակավարների խոսքով` դիմավահանների ու ամրակների պատրաստման գործընթացը այդքան էլ հեշտ չէ, այն պահանջում է ուշադրություն և համբերատարություն:

Ընդհանուր առմամբ շուրջ 150 պաշտպանիչ դիմավահան և 200 ամրակ հանձնվեցին Ախալքալաքի և Նինոծմինդայի, Ասպինձայի հանրային հիվանդանոցներին և Ախալցխայի «Իմեդի» բժշկական կենտրոնին:

Նախաձեռնությունը լայն արձագանք գտավ Ջավախքում: Ախալքալաքի հանրային հիվանդանոցի տնօրեն Ալեքսանդր Թորոյանի կարծիքով` իսկապես գովասանքի է արժանի բուժաշխատողի գործը հեշտացնելու երեխաների ձգտումը, քանի որ այս օրերին ուշադրությունը բուժաշխատողների նկատմամբ շատ կարևոր է:

Կը լսէ՞ք, հայե՛ր
5 Հունիսի 2020, 23:17 Կը լսէ՞ք, հայե՛ր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica