close
Եղանակը Երևանում
5 Հունիսի 2020
+17°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՀ առողջապահության նախարարությունը COVID-19 տարածումը կանխելու համար ձեռք է բերել 77 ախտահանիչ սարք

Արցախ

22 Մայիսի 2020, 16:25
 ԱՀ առողջապահության նախարարությունը COVID-19 տարածումը կանխելու համար ձեռք է բերել 77 ախտահանիչ սարք

Արցախի Հանրապետության  առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում ձեռք է բերել 77 հատ ջերմային գոլորշացուցիչ (Termal fogger) ախտահանիչ սարք, որոնցից 7-ը` նվիրատվության կարգով:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Սարքերը բաշխվել են նախարարության ենթակա բժշկական հաստատություններին, Ստեփանակերտի քաղաքապետարանին, ԱՀ պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը և շրջանային վարչակազմերին։ Անհրաժեշտության դեպքում այդ սարքերով կիրականացվեն մասսայական ախտահանումներ: Տրամադրվել են նաև ախտահանիչ լուծույթներ ու պաշտպանիչ միջոցներ»,- նշում են ԱՀ տեղեկատվական շտաբից:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի մայիսի 12-ից, ժամը 22:00-ից երկարաձգվել է 30 օրով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 11-ը, ժամը 22:00-ն ժամկետով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica