close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+18°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե պետհամարանիշի վրա գրվի ԼԳԲՏ, բռնություն, ի՞նչ եք պատասխանելու. Ա. Գրիգորյանը՝ Ա. Սիմոնյանին

Քաղաքական

22 Մայիսի 2020, 13:51
 Եթե պետհամարանիշի վրա գրվի ԼԳԲՏ, բռնություն, ի՞նչ եք պատասխանելու.  Ա. Գրիգորյանը՝ Ա. Սիմոնյանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն օրերս աչքի ընկավ ևս մեկ անհեթեթ օրենսդրական նախաձեռնությամբ։ Այս անգամ Սիմոնյանն առաջարկում է այսուհետ թույլատրել  պետհամարանիշի թվերի փոխարեն  գրել նաև անուններ։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման» մասին օրենքում լրացում կատարելու փաթեթի լրացմամբ առաջարկվում է. «Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ընտրության հարցում տրանսպորտային միջոցի սեփականատերը հնարավորություն ունի հաշվառման համարանիշներում թույլատրված տառերի կամ թույլատրված թվանշանների կամայական հաջորդականությամբ առաջարկել նախընտելի տառի, կամ թվանշանի, կամ տառերի և թվանշանների թույլատրված համակցություն»:

Նախագիծը բուռն քննարկումների ու քննադատությունների առիթ դարձավ հասարակության շրջանում, սոցցանցերում։ 

Հարց է առաջանում՝ արդյո՞ք  ԱԺ փոխնախագահը վստահ է, որ կա գործիքակազմ, որով վերահսկել կլինի  մեքենայատերերի  քմահաճույքներից առաջացած հավանական քաոսը։

ՀՅԴ ԳՄ  ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է թեմային, վեր հանելով մի կարևոր նրբություն, որը գուցե մնար աննկատ։ Գրիգորյանը, իր գրառման մեջ մասնավորապես նշել է. «Ենթադրենք սա մտնի լիագումար և շրխկոցով ընդունվի, և եթե ինչ որ մեկը ցանկանա իր մեքենային ամրացնել հետևյալ պետհամարանիշը, Ալեն Սիմոնյանը իր հարազատների հետ հանդիպի նման մեքենաներին և իր կամ որևէ մեկի երեխան հարցնի, թե ինչու՞ է այս մեքենայի վրա գրված՝ մարդակեր, մարմնավաճառ, ԼԳԲՏ, պոռնիկ, բռնություն և այլ նմանատիպ բառեր, ի՞նչ պետք է պատասխանի»:

Սիմոնյանի աչքից կարծես թե չի վրիպել այս մտահոգությունը, նա պարզաբանել է, նշելով.

«Մտահոգություններն առ այն, որ նոր պետհամարանիշները կարող են լինել ոչ պարկեշտ կամ պարունակեն վիրավորանք և այլ տարբերակներ, ուզում եմ տեղեկացնել, որ թույլատրելի տառերի և թվերի համակցությունն (կոմբինացիա) ազատ ընտրության ենթակա չէ:

Օրենքի ընդհունման պարագայում (Կառավարության որոշմամբ կսահմանվեն նոր չափորոշիչներ) ոստիկանությանը հնարավորություն է տրվում որոշել և վաճառքի հանել կոնկրետ տարբերակներ: 

Օրինակ`

A, B, C կամ 1, 2, 3, կամ ABC123:

Խնդրում եմ` կարծիքներ, մեկնաբանություններ անելուց առաջ համոզված լինել, որ լիարժեք ծանոթ եք տեղեկատվությանը»:

Իհարկե, գնահատելի է, որ  ԱԺ փոխնախագահը փորձեց պարզաբանել, այնուամենայնիվ, պետք է հիշեցնել Սիմոնյանին, որ բազմիցս ենք ականատես եղել օրենքի թերի նախագծների,  նախագծում կարևոր կետերի բացակայությանը, դրանց՝ ընթացքում արված փոփոխություններին։ Այս և վերջերս ընդունված մի շարք օրինագծերի վավերացման, ՀՀ ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթի և իմքայլականների բազմաթիվ «ազատամիտ» հայտարարությունների համատեսքստում ավելորդ չէ մտածել, որ ԼԳԲՏ թեման կարող է անուղղակիորեն քարոզվել նաև այս կերպ։ 

Ինչ վերաբերվում է փոխնախագահի՝  տեղեկատվությանը լիարժեք ծանոթանալու խնդրանքին, դիմում ենք փոխադարձ խնդրանքով՝ ծանոթացեք ՀՀ-ում տեղի ունեցող իրավիճակին, սոցիալական, առողջական, տնտեսական, ճանապարհային երթևեկության խնդիրներին, և զբաղվեք ավելի լուրջ ու պետքական, ճգնաժամային այս իրավիճակում կարևոր օրինակագծերի մշակմամբ, «ժամանցային» օրենսդրական նախաձեռնությունները ոչ տեղին են, ոչ օգտակար։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի մտքի թռիքչը մի քանի ամիս առաջ կրկին զարմացրել և զայրացրել էր հասարակությունը։ Սիմոնյանն առաջարկում էր փոխել ՀՀ օրհներգը։ 

Աժ փոխնախագահը, թերևս, «արհեստական օրակարգեր»  ստեղծելու սիրահար է։

Հայտնաբերվել է չպայթած ական
22 Սեպտեմբերի 2020, 20:11 Հայտնաբերվել է չպայթած ական
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica