close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսը հայտնաբերող աշխարհում առաջին գենետիկ թեստն է մշակվել

Առողջապահություն

22 Մայիսի 2020, 15:41
 Կորոնավիրուսը հայտնաբերող աշխարհում առաջին գենետիկ թեստն է մշակվել

Բրազիլիայի «Ալբերտ Էյնշտեյն» կլինիկայի գիտնականները կորոնավիրուսը հայտնաբերող աշխարհում առաջին գենետիկ թեստն են մշակել. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ G1 պորտալին հղումով։

Նշվում է՝ այդ անալիզն արդեն պատենտավորվել է ԱՄՆ տարածքում: Նախատեսվոըմ է, որ այն հունիսից հասանելի կլինի կորոնավիրուսի վարակը ախտորոշելու համար:

Թեստի հիմքում ընկած է նոր սերնդի սեկվենացման տեխնոլոգիան, որը վերլուծում է ԴՆԹ ոչ մեծ ֆրագմենտներ հիվանդությունն ախտորոշելու համար:

Մշակողների խոսքով՝ թեստի ճշգրտությունը կազմում է 100%:

Մասնագետներն ասում են, որ դա առաջին գենետիկ թեստն է, որը կարելի է օգտագործել զանգվածային ախտորոշման համար: Դրա օգնությամբ կարելի է միաժամանակ հետազոտել 1536 նմուշներ՝ 16 անգամ ավելի շատ, քան պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով թեստավորման ժամանակ: Որպես կենսանյութ կարելի է վերցնել նմուշ թքից կամ քթըմպանից:

Հավելվում է նաև, որ թեստի արդյունքները պարզ են դառնում 3 օր անց:    

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica