close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+13°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ-ում կորոնավիրուսակիրների թիվն ավելացել է 8.894-ով

Աշխարհ

22 Մայիսի 2020, 15:15
 ՌԴ-ում կորոնավիրուսակիրների թիվն ավելացել է 8.894-ով

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8.894-ով՝ ընդհանուրը դառնալով 326.448. այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

Ընդհանուր առմամբ, արդեն մեկ շաբաթ, օրվա կտրվածքով վարակավածության նոր դեպքերի աճը չի գերազանցում 10 հազարը: Օպերատիվ շտաբի տվյալներով, օրվա կտրվածքով աճը 2.8 տոկոս է՝ նախորդ 2.9-ի դիմաց:

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա վարակվածների ընդհանուր թվում ապաքինվածների բաժինը կազմում է 30.6 տոկոս: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսը հաղթահարել է 99.825 մարդ:

Վերջին մեկ օրում ապաքինվածների թիվը կազմել է 7.144, իսկ մահացության ցուցանիշն ավելացել է 150-ով՝ ընդհանուրը դառնալով 3.249: Օրվա կտրվածքով մահվան այս ցուցանիշն ամենաբարձրն է երկրում վարակի բռնկումից ի վեր:

Կը լսէ՞ք, հայե՛ր
5 Հունիսի 2020, 23:17 Կը լսէ՞ք, հայե՛ր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica