close
Եղանակը Երևանում
5 Հունիսի 2020
+17°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հետագծելիության ազգային համակարգի ներդրումը կթեթևացնի Լարսի ծանրաբեռնվածությունը․ Միքայել Փաշայան

Տնտեսական

22 Մայիսի 2020, 12:31
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հետագծելիության ազգային համակարգի ներդրումը կթեթևացնի Լարսի ծանրաբեռնվածությունը․ Միքայել Փաշայան

ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի համաձայնագրի ուժի մեջ մտնելը կթեթևացնի Լարսի ծանրաբեռնվածությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախահագի տեղակալ Միքայել Փաշայանը ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր համաձայանգրի վավերացման հարցը։

Համաձայնագիրը ստորագրվել է Նուրսուլթանում 2019 թ-ին և ենթակա է վավերացման ԵԱՏՄ երկրների կողմից։

Միքայել Փաշայանը նշեց, թե ինչ է նախատեսում այն․ «Համաձայանգիրը նախատեսում է ԵԱՏՄ անդամ մի երկրից մյուսը ապրանքների տեղափոխման օրինականությունը ապահովել հետագծելիությունը ապահովելու միջոցով։ Այն միայն մաքսային ընթացակարգերի վրա է տարածվում։ Եվ տարածվում է միայն ԵԱՏՄ կողմից հաստատված համապատասխան ցանկերում ընդգրկված ապրանքների վրա»։

Համաձայանգիրը չի տարածվում այն ապրանքների վրա, որոնք վաճառվել են մանրածախ առևտրում։ Չի տարածվում նաև վերամշակման արդյունքում ստացված, վերամշակման ռեժիմով ներմուծված ապրանքների և ֆիզիկական անձանց օգտագործման նպատակով ներմուծված ապրանքների վրա։

Հետագծելիության ազգային համակարգը, ըստ էության, պետք է ապահովի ապրանքների հաշվառում՝ յուրաքանչյուր ուղեկցող փաստաթղթի փոխկապակցվածություն նախորդ ուղեկցող փաստաթղթի հետ։

«Եթե հաստատված ցանկում ներառված ապրանքը ներմուծվեց և  ներմուծողը վաճառեց մյուսին, նա էլ՝ մյուսին, մյուսին, նախորդ հարկային հաշիվը պետք է համակարգի մեջ անպայման ներառված լինի»,-ասաց Միքայել Փաշայանը։

Նա համոզված է, որ Հայաստանի համար համակարգի ներդրումը ամենադյուրինն է լինելու, որովհետև 2012 թ-ից ՀՀ-ում բացառապես բոլոր տեսակի հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ հետագծելիության այս համակարգը կառուցված է հենց հաշվարկային փաստաթղթերի և էլեկտրոնային շարժի վրա։

Համակարգն առաջին փուլում պիլոտային կներդրվի, հետո 12 ամսում հիմնական ներդրման կանցնի։

ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառության դեպքում փաստաթղթերի լեզվի հարցը, ըստ Փաշայանի կլուծվի ուղեկցող փաստաթղթերի փոխճանաչման մեխանիզմով, որն առաջարկել են ներդնել և քննարկման փուլում է։

ՊԵԿ նախագահի տեղակալը համոզված է, որ այս համակարգի ներդրումը կթեթևացնի Լարսի ծանրաբեռնվածությունը, քանի որ հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային շրջանառության պարագայում ֆիզիկական զննման անհրաժեշտությունը կվերանա։

Մանրամասն՝ տեսանյութում․  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica