close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հոֆենհայմի» հաջորդ խաղին Սարգիս Ադամյանը հնարավոր է՝ չմասնակցի

Սպորտ

22 Մայիսի 2020, 14:12
 «Հոֆենհայմի» հաջորդ խաղին Սարգիս Ադամյանը հնարավոր է՝ չմասնակցի

Հայաստանի հավաքականի ու «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի մասնակցությունը Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի «Պադերբորնի» դեմ խաղին հարցականի տակ է. այս մասին նշված է Բունդեսլիգայի պաշտոնական կայքում։ 

Նշվում է՝ վերջին անգամ Ադամյանը խաղադաշտ էր դուրս եկել փետրվարի սկզբին՝ «Բայերի» դեմ հանդիպմանը։ Սարգիսը փոխարինման էր մտել, բայց որոշ ժամանակ անց ինքն էր փոխարինվել վնասվածքի պատճառով։ Նա կոճի շրջանում կրկնակի պատռվածք ուներ, որից հետո որոշում էր կայացվել դիմել վիրահատական միջամտության։ Ադամյանը հայտարարել էր, որ դժվար թե այս մրցաշրջանում կարողանա նորից խաղադաշտ դուրս գալ, սակայն կորոնավիրուսով պայմանավորված դադարն օգնեց նրան ժամանակ շահել ու հասցնել նաև մարզումների դուրս գալ:

Բայցևայնպես, ըստ Բունդեսլիգայի պաշտոնական կայքի՝ պարզ է դառնում, որ Ադամյանը դեռ լիովին չի ապաքինվել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica