close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսական Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 2-ին կամ 5-ին

Սպորտ

22 Մայիսի 2020, 00:01
 Ռուսական Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 2-ին կամ 5-ին

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության հաջորդ մրցաշրջանի մեկնարկի օրը հայտնի է:

Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առցանց հանդիպման ընթացքում որոշում է կայացվել ռուսական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի մեկնարկը տալ օգոստոսի 2-ին կամ 5-ին: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիս 21-ին:

Ավելի վաղ լուրեր կային, որ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը դադարից հետո չի վերսկսվի և երկրիչեմպիոն կհռչակվի «Զենիթ»-ը, որն այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարն է:  

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության մյուս հանդիպումները կարող են անցկացվել առանց երկրպագուների: Այժմ ռուսական Պրեմիեր լիգան դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Ռուսաստանի առաջնությունում Սոչի քաղաքի համանուն թիմում են հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Էրիկ Վարդանյանը և Ալեքսանդր Կարապետյանը, իսկ Եկատերինբուրգի «Ուրալ»-ում է խաղում Վարազդատ Հարոյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica