close
Եղանակը Երևանում
5 Հունիսի 2020
+17°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները թեստավորվել են

Սպորտ

21 Մայիսի 2020, 21:31
 «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները թեստավորվել են

Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստեր են հանձնել:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Բոլոր ֆուտբոլիստները թեստավորվել են և նրանց պատասխանները բացասական են եղել: Այժմ «Յուվենտուս»-ը մարզումներն անցկացնում էր փոքր խմբերով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները:  Իտալական մի շարք ակումբներ` «Կալյարին», «Ատալանտան», «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Սամպդորիան», «Վերոնան» և «Ջենովան» չեն ցանկանում նորից մարզվել:

Ակումբների ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ֆուտբոլիստների և թիմերի սպասարկող անձնակազմերի համար նախատեսված անվտանգության նորմերից, ըստ որոնց, եթե որևէ ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապա թիմն ամբողջապես պետք է երկշաբաթյա մեկուսացման անցնի:    

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica