close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+15°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ

Արցախ

21 Մայիսի 2020, 20:32
 Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ՝ շնորհավորելով նրան Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Սարգսյանն իր բարեմաղթանքներն է հղել եւ հետագա հաջողություններ մաղթել Արայիկ Հարությունյանին՝ վստահություն հայտնելով, որ նորընտիր նախագահն իր ողջ ուժն ու եռանդը, փորձն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել Արցախի զարգացման, հզորացման, ժողովրդի անվտանգության ու բարեկեցության ապահովման գործին:

Նախագահ Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել Արցախի նախագահին՝ ընդգծելով, որ Արցախի շենացման ճանապարհին կարեւոր է բոլորի միասնականությունը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica