close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+15°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ԱԺ-ը Շուշի տեղափոխելու համար քայլեր կձեռնարկվեն. Արայիկ Հարությունյան

Արցախ

21 Մայիսի 2020, 20:13
 Արցախի ԱԺ-ը Շուշի տեղափոխելու համար քայլեր կձեռնարկվեն. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Շուշի տեղափոխելու ցանկություն կա, այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն: Այս մասին հայտնեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստում՝ պաշտոնը ստանձնելու համար երդման հանդիսավոր արարողության իր ելույթում:

«Ես հույս ունեմ, որ հաջորդ ԱԺ-ի՝ արդեն իրական նիստը կկայանա Շուշիում: Կա նման ցանկություն Ազգային ժողովը տեղափոխել Շուշի: Եվ մենք այդ առումով քայլեր կձեռնարկենք»,-ասաց Հարությունյանը:

Նա խոսեց Շուշիի կարևոր դերի մասին: Հարությունյանի կարծիքով՝ Արցախյան շարժումը հայ ժողովրդի երբևէ ունեցած փառավոր հաղթական էջերից մեկն էր, որի լուսապսակը դարձան Շուշիի ազատագրման գործողությունները: Նախագահը նաև խորհրդանշական համարեց, որ Արցախի Հանապետության նախագահի բարձրագույն պաշտոնը ստանձնում է պատմական Շուշիում՝ այն էլ հաղթական մայիս ամսին:

Արցախի Ազգային ժողովը ներկայում Ստեփանակերտում է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica