close
Եղանակը Երևանում
5 Հունիսի 2020
+17°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

10-րդ միջոցառման շահառու 5387 տնտեսվարող ստացել է շուրջ 294 մլն. դրամ

Տնտեսական

21 Մայիսի 2020, 18:39
 10-րդ միջոցառման շահառու 5387 տնտեսվարող ստացել է շուրջ 294 մլն. դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումն ավարտվել է: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն էր:

Ինչպես Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառման շրջանակում կոմիտեի կողմից ուսումնասիրվել են միջոցառման պայմաններին բավարարող սուբյեկտների տվյալները, որոնց արդյունքում ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 6161 սուբյեկտ:

2020թ. մայիսի 21-ի դրությամբ աջակցություն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 87.4 %-ը կամ 5387-ը: ՊԵԿ-ն ընթացք է տվել բոլոր դիմումներին: Ընդհանուր առմամբ, փոխանցվել է շուրջ 294 մլն. դրամ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica