close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջվալ Ավետարան մատուռը կամ Չքնաղ գյուղի մեծ տան խորհուրդը

Մշակույթ

21 Մայիսի 2020, 16:56
 Ջվալ Ավետարան մատուռը կամ Չքնաղ գյուղի մեծ տան խորհուրդը

Նախորդ հրապարակումներից մեկում նշել ենք, որ ավանդական հայկական գերդաստաններին բնորոշ է պապենական օջախի սրբադասումը, ահա ևս մի սրբադասված պապենական օջախ, որը գտնվում է Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղում այն ներկայումս գյուղում բնակվող Հարությունյան գերդաստանի պապենական տունն է:

Հարությունյան ընտանիքը, որը գյուղում առավելապես հայտնի է որպես Հաթոյի գերդաստան,  19-րդ դարի առաջին կեսին գաղթել  է Մուշից: Գաղթի ժամանակ գիտակցելով, որ իրենց հեռանալուց հետո թուրքերն ու քրդերը ոչնչացնելու կամ վաճառելու  են իրենց բնակավայրի եկեղեցու ունեցվածքը նրանք իրենց հետ Արևելյան Հայաստան են անցկացրել եկեղեցու սուրբ գիրքը, որը առավելապես հայտնի է Ջվալ ավետարան անունով, և եկեղեցական հմայիլները:

Գաղթից հետո նրանք հաստատվել են Չքնաղ գյուղում, բայց հիշյալ տունը նրանք գնել և տեղափոխվել են ավելի ուշ` Խորհրդային տարիներին: Սկզբում այս տունը պատկանել է գյուղապետ Սուլթանի Գրիգորին, որի ընտանիք հետագայում հեռանալով գյուղից, այն վաճառել է Հաթոյի ընտանիքի անդամներից Սարգսին: Դրանից հետո Հարությունյանները տեղափոխվել են այս տուն և իրենց հետ բերել և այստեղ են պահել «Ջվալ Ավետարանն» ու հմայիլները, որոնք ներկայումս գտնվում են Երևանի հարակից Կողբ գյուղում (առավելապես հայտնի է Արարատյան Մասիվ անվանումով), որտեղ ներկայումս բնակվում է Հարությունյան գերդաստանի մի ճյուղը: Հենց ավետարանի անունով էլ մատուռը կոչվել է «Ջվալ Ավետարան»: («ՋՎԱԼ» անվան ստուգաբանությունը տեղացիների համար անհայտ է):

Գրքի հրաշագործ զորության մասին մի քանի պատություն հիշեց Հաթոյի գերդաստանից Կարեն Հարությունյանը, որոնցից նշենք երկուսը: 

Գերդաստանի Սարգիս պապը եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից ու պատերազմի տարիներին բազում փորձություններ են անցել նրա գլխով, անգամ հայտնվել է համակենտրոնացման ճամբարում, սակայն հրաշքով կարողացել է դուրս պրծնել այդ մահացու շղթայից: Ավ այս հրաշքը կապվում է նրա հետ, որ գերդաստանի Մարգարիտ տատը լինելով անգրագետ,  վարժ աղոթել է իմացել և ամեն օր ավետարանի վրա աղոթել է պատերազմին մասնակցող եղբոր համար արդյունքում եղբայրը պատերազմից վերադարձել է առողջ և անվնաս:

Երկրորդ պատմությունը դա կապված է  Ապարանի տարածաշրջանին բնորոշ ձյունառատ ձմեռների հետ: Այդպիսի ձմեռներից մեկի ժամանակ, երբ այս տունը այլևս ընտանիքի մշտական բնակատեղին չէր, բայց ավետարանը գտնվում էր այնտեղ, տունը ամբողջությամբ մնացել է ձյան շերտի տակ, Կարեն Հարությունյանի հավաստամամբ իր հորեղբոր դուստրը մի քանի անգամ երազ է տեսել, որտեղ ավետարանը հիշեցրել է, որ գտնվում է մութ և խավար տեղում և դա կրկնվել է այնքնան մինչև ընտանիքի տղամարդիկ հեռացրել են ձյան շերտը և ապահովել տան լուսավորությունը:

Եվս մի դեպք, որ կապված է Կողբ գյուղում բնակվող ազգականների հետ: Նրանց հետ կապված անձանցից մեկը, օրերից մի օր աննկատ տարել է հմայիլներից մեկը, սկսած այդ օրվանից հիշյալ ընտանիքի գլխին թափվել է բազում փորձություններ և դրանք դադարել են միայն հմայիլը իր տեղը վերադարձնելուց հետո: 

Տաղավար տոներին և ցանկացած առիթով այս մատուռում հաճախ են կատարվում մատաղի (կենդանիների զոհաբերման) ծիսակարգը: Եվ արդեն մեկ դարից մի փոքր ավելի է, որ այս մատոռւը Սուրբ Նարեկի հետ հանդիսանում է Չքնաղ գյուղի գլխավոր սրբատեղիներից մեկը:

Այս մատուռը, ինչպես 19-րդ դարի Արևելյան Հայաստանի բոլոր կառույցները կառուցված է սև, կապույտ և սպիտակ որձքարերով, պատերը կավածեփ են, տանիքը ծխեցված գերաններով է պատրաստված: Ծխեցված գերանները բավականին խոնավադիամցկուն են և տարիներ շարունակ անգամ այս անմխիթար վիճակին այդ գերանները առ այսօր չեն փդել: ստորև ցուցադրվող նկրները ցուցադրում են  հենց վերոգրյալը.

Ինչպես բոլոր հին հայկական  տները այս տունն էլ իրենից ներկայացնում է և' թոնրատուն, և' մատուռ, և' բնակելի տուն: Այս մատուռում պահպանվել  թոնիրը, նրա երեք երդիկները, որոնք այնպես են պատրատված, որ օրվա բոլոր ժամերին մատուռը ապահովվի բնական լուսավորությամբ: 

Դրանք ներկայացնում ենք հաջորդիվ.

Ճամպրուկ, որից կա հայկական գրեթե բոլոր հին մատուռներում, և իհարկե հնաոճ կավե կահ-կարասին, որոնց մեջ  պահվում էին թթվեցված բանջարեղեն, տարատեսակ մրգերից պատրաստված ալկոհոլային խմիչքներ ինչպես նաև ձմռան համար նախատեսված հորած պանիր և  կենդանական ու բուսական յուղեր:

Հաջորդիվ ներկայացնում են մատուռի մուտքի հնաոճ դուռը, որը պատրաստված է կաղնու փայտից և շրջանակի մեջ է ամրացված է հատուկ հարմարանքով, որը կոչվում է ծղխնի (կարճ ծխնի): Դրանք բացառապես փայտագործ վարպետների և հմուտ դարբինների ձեռքի աշխատանքի արդյունք են:

Հաջորդիվ ներկայացնում են մատուռի ներսի քրիստոնեական սրբապատկերներով համեստ զարդարանքը:

Մհեր Համբարձումյան

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica