close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+18°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանը ընտրողաբար է բացում սահմանները, և ՀՀ-ն դեռ երկար այդ ցանկում չի լինի. Հ. Միքայելյան

Հարցազրույց

21 Մայիսի 2020, 16:24
 Վրաստանը ընտրողաբար է բացում սահմանները, և ՀՀ-ն դեռ երկար այդ ցանկում չի լինի. Հ. Միքայելյան

«Միգրացիոն շարժը Հայաստանում նախկինում սկսվում էր փետրվար ամսից, հիմա արդեն մի փոքր ուշ՝ մարտից, իսկ միգրացիայի հիմնական ժամանակահատվածը ապրիլ-մայիս ամիսներն են»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

Խոսելով աշխատանքային, կրթական միգրացիոն ծավալների կրճատման հետևանքների մասին՝ Միքայելյանն ընդգծեց․  «Պետական, բիզնես, մասնավոր բազմաթիվ ծրագրեր չեղարկվել են կամ հետաձգվել, կրթական ծրագրերի դեպքում գործ կունենաք պարզապես հետաձգվելու հետ, եթե իհարկե տնտեսական հետևանքները այնքան մեծ չլինեն, որ իրագործելը խնդիր դառնա։ Հավանաբար որոշ ժամանակ՝ մեկ կամ մի քանի տարի, տնտեսական կորուստներ կլինի։ Սոցիալական ազդեցություն նույնպես կա, կառավարությունը փորձում է մեղմացնել այդ հետևանքները, բայց ամբողջությամբ չեղարկել չի կարող։ Մեղմացումը դեռևս ստացվում է, բայց քանի որ մենք դեռևս ճգնաժամի սկզբնական փուլում ենք, ապա գուցե ունենանք երկարատև կորուստներ, որը հետք կթողնի, և կունենանք ազդեցություն ոչ միան սոցիալական, այլև քաղաքական հարցերում։ Որքան էլ որ այս ճգնաժամը մեղմացնելու գործիքակազմ կա, այունամենայնիվ,  այն չի կոմպենսացվում»։

Հարցին` արդյո՞ք սահմանների վերաբացումը կարող է որոշակիորեն մեղմել ստեղծված իրավիճակը, քանի որ բազմաթիվ մարդիկ արտագնա աշխատանքի գնալու հնարավորություն կունենան, զբոսաշրջիկներ հոսք կարող է լինել,  Հրանտ Միքայելյանը պատասխանեց․

«Սահմանի բացելը միակողմանի գործընթաց չէ. արդյո՞ք ՀՀ-ի հետ կբացեն սահմաններն այլ երկրներ, և ո՞ր երկրները: Բացի այդ, ենթադրենք՝ սահմանը բացվեց, սա արդյո՞ք կնշանակի, որ իրավիճակը վերահսկվում է: 1918 թ. պանդեմիայի փորձը ցույց է տալիս, որ հիմնական տնտեսական վնասը տվել է ոչ է կարանտինը, հենց պանդեմիան ինքնին: Եթե այս ճգնաժամի սկզբնաղբյուրը, այսինքն՝ համավարակի հիվանդությունը, չհաղթահարվեց, ապա փորձել առանձին տնտեսական խնդիրները հաղթահարել, շատ բարդ կլինի։ Որպեսզի Հայաստանում տնտեսությունը շարունակի զարգանալ, պետք է ծառայությունների և ապրանքների արտահանման պահանջարկ լինի, և քանի դեռ աշխարհում, այդ թվում՝ ՀՀ-ում, հիվանդությունը չի վերացել, դա չի լինի»: 

Քաղաքագետը որպես օրինակ բերում է տուրիզմի ոլորտը և փաստում, որ եթե անգամ հիմա սահմանները բացվեն, ապա, եթե ՀՀ-ում համավարակի պայթյուն է լինելու, տուրիստները չեն գա: 

«Մեծ հաշվով այդպիսի իրողություն կարող ենք ակնկալել, քանի որ իրավիճակն արդեն բաց է թողնված, և գրանցված դեպքերի աճը տեսնում ենք, իսկ չգրանցված վարակվածների թվերն առավել մեծ աճ ունեն իրականում», - նշեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, ըստ քաղաքագետի, այնտեղ ընտրողաբար են բացվում սահմանները և հաշվի են առնվում տվյալ երկրում առկա համավարակի տարածվածության աստիճանը: Այս պահին նա բացում է սահմանը Իսրայելի հետ, Իսրայելն իր հերթին՝ Կիպրոսի հետ և այլն: 

«Այսօր ամեն 4-րդ երկիրը հիմնականում հաղթահարել է համավարակի այս փուլը, սակայն ՀՀ-ն այս շարքում չէ: Հետևաբար՝ այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում՝ սահմանները բացելու իմաստով, չենք կարող ասել, որ նույնը կարող է լինել Հայաստանում: Վրաստանի հետ սահմանները կբացվեն միայն այն դեպքում, երբ ՀՀ-ում ռիսկերը լինեն նվազեցված, ինչի մասին դեռ շուտ է խոսելը»,- փաստեց Հրանտ Միքայելյանը: 

Քաղաքագետը նշեց զարգացումների 3 սցենար. 1. երբ կստեղծվեն համավարակի դեմ պատվաստանյութեր, և կհաղթահարվի այն՝ առանց լուրջ ցնցումների, 2. երբ իրավիճակը արագորեն կբարդանա՝ անկանխատեսելի ծանր հետևանքներով, 3. կմտնենք բավականին երկարաժամկետ ճգնաժամի մեջ, երբ վարակի մի օջախին կփոխարինի մեկ այլ օջախ, և այդ մղձավանջը երկար կշարունակվի: Քաղաքագետի խոսքով՝ յուրաքանչյուր սցենար այս կամ այն կերպ առնչվելու է ինչպես  տնտեսության և բազմաթիվ այլ ոլորտների, այնպես էլ՝ անգամ արցախյան հակամարտության վրա: 

Հարցազրույցի առաջին մասն՝ այստեղ.

Մանրամասները՝ տեսանյութում.  

Հայտնաբերվել է չպայթած ական
22 Սեպտեմբերի 2020, 20:11 Հայտնաբերվել է չպայթած ական
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica