close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2020
+26°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը կանչվել է ԱԱԾ

Քաղաքական

21 Մայիսի 2020, 15:44
 ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը կանչվել է ԱԱԾ

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը երեկ եւ այսօր կանչվել է ԱԱԾ՝ զրույցի։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց Գրիշա Թամրազյանը։

Փոխնախարարը չցանկացած մանրամասնել, թե ինչ գործի շրջանակում է հրավիրվել ԱԱԾ։

Հարցին՝ արդյոք դա կապ ունի՞ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հայտարարության հետ, Թամրազյանն ասաց՝ դեռեւս չի մեկնաբանելու։

Անդրադառնալով Սմբատ Գոգյանի արված հայտարարությանը՝ փոխնախարարն ասաց.

«Աբսուրդի ժանրից է Գոգյանի հետ ունենալ վեճ կամ որեւէ խոսակցություն բացի գործնական հարաբերություններից։ Ինձ համար ուղղակի ծիծաղելի է Գոգյանի հետ խոսակցություն ունենալը»։

Հիշեցնենք, որ Գոգյանն իր հրաժարականի դիմումի հիմնավորման մեջ նշել էր, թե պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ արտագրություններ ու թարգմանություններ, եւ որ ռեկտորը համապատասխան կապերի ու հովանավորչության միջոցով շարունակում է պաշտոնավարել։

Հարցին՝ ինչպիսի՞ հարաբերություններ ունի փոխնախարարը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, փոխնախարարն ասաց. «Մենք մտերիմ ենք։ Ճանաչում ենք միմյանց շատ վաղուց»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica