close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գագիկ Բաղունցը ընտրվեց Արցախի ազգային ժողովի նախագահի տեղակալ

Քաղաքական

21 Մայիսի 2020, 13:05
 Գագիկ Բաղունցը ընտրվեց Արցախի ազգային ժողովի նախագահի տեղակալ

Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալ ընտրվեց  «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցը։

Հաշվիչ հանձնաժողի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը ներկայացրեց փակ գաղտնի քվերակության արդյունքները․

«Քվեարկությանը մասնակցել է 33 պատգամավոր, քվեատուփում առկա էր 33 քվեաթերթիկ, որոնցից անվավեր են ճանաչվել 2-ը։ Մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 27, դեմ՝4»։

Ավելի վաղ, Արթուր Թովմասյանը ընտրվել էր Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ։ Խորհրդարանը նաև հաստել էր հաշվիչ հանձնաժողովի կազմը։

Նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն մշտական հանձնաժողովների նախագահներին և կստեղծվեն մշտական հանձնաժողովները։

Ավելի ուշ՝ ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում տեղի կունենա Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը, որին կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խորհրդարան է անցել 5 քաղաքական ուժ՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը՝ 16 պատգամավոր, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝9 պատգամավոր, «Արդարություն» կուսակցությունը՝ 3 պատգմավոր,  «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 3 պատգամավոր և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը՝ 2 պատգամավոր։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica