close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալեքսիս Օհանյանն աշխատավայրում հայկական գորգ է փռել

Մշակույթ

20 Մայիսի 2020, 16:38
 Ալեքսիս Օհանյանն աշխատավայրում հայկական գորգ է փռել

Ամերիկահայ գործարար, Reddit եւ Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն իստագրամի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել աշխատավայրից, ուր հայկական գորգ է փռել։ Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը թեև մեծացել է ԱՄՆ-ում, ցանկացած հարմար առիթով հիշեցնում է իր հայկական արմատների մասին։ 

Լուսանկարին կից Օհանյանը գրել է. «Մեծ վարպետություն, որը հավերժ է։ Ես օպտիմալացրել եմ իմ աշխատանքային տարածքը, որպեսզի այն շրջապատեն նվիրվածության հիշեցումները, որն անհրաժեշտ է մշակութային ժառանգության պահպանման համար։ Սա հայկական ավանդական գորգ է՝ հպարտությամբ ու բոլոր ավանդույթներով»։ 

Նշենք՝ գործարարը հայկական գորգերի մեծ երկրպագու է։ Ավելի վաղ նա գեղեցիկ նմուշ էր գնել դստեր համար։ «Հայկական է։ Խոսքը գորգի մասին է, որը գնել եմ դստերս՝ Օլիմպիայի համար Հայաստան վերջին այցի ընթացքում։ Այն պատրաստված է գորգերի ոճով, որոնք արտադրել են Արեւմտյան Հայաստանի այն շրջանում, ուր ծնվել է իմ տատիկը։ Ցեղասպանությունից հետո նրա ընտանիքին քիչ բան է մնացել, այնպես որ սա նոր-հին ընտանիքի ժառանգություն է»,- նշել էր նա։ 

Ալեքսիս Օհանյանը (ապրիլի 24, 1983, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ-ամերիկյան ինտերնետ գործարար է, ակտիվիստ և ներդրող Բրուքլինում, Նյու Յորք, ով հայտնի է իր սոցիալական նորությունների «Reddit» կայքով։ Նա միևնույն ժամանակ օգնում է գործարկել ճանապարհորդության որոնման կայքը՝ «Hipmunk»-ը, ինչպես նաև սկսել է գործարկել սոցիալական ձեռներեցության Breadpig կայքը։ Նա Y Combinator-ի գործընկերն է, ինչպես նաև Reddit-ի գործադիր տնօրենը։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica