close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համազգային թատրոնի շենքի շինարարությունը շարունակվում է

Մշակույթ

20 Մայիսի 2020, 15:37
 Համազգային թատրոնի շենքի շինարարությունը շարունակվում է

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման շինանարարական աշխատանքն ընթանում է անգամ արտակարգ իրավիճակի պայմաններում:

Թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը շինհրապարակից տեսաձայնագրությամբ ներկայացնում է կատարված աշխատանքի ծավալներն ու ընդգծում, որ որդեն պատրաստ է բեմատուփը:

«Երկար դադարից հետո մենք կրկին մեր թատրոնի շինհրապարակում ենք: Նորությունները շատ են. սալիկապատված են միջանցքներն ու հարդարման սենյակները»,-նշում է Նավասարդյանը:

Նա անդրադառնում է թատրոնի արտաքին տեսքին՝ շեշտելով, որ հաճախ մշակութային կառույցները ճանաչում են հենց արտաքին տեսքով: «Այժմ ընթանում են թատրոնի երեսպատման աշխատանքները, օգտագործվում են հայկական քարեր: Գեղեցիկ, ճաշակով և ժամանակակից թատրոն ենք ունենալու և՛ ձևով, և՛ բովանդակությամբ»,-հավաստիացնում է Արման Նավասարդյանը:

Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին մեծանուն դերասան Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ: Այն գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկում և մինչ օրս սեփական շենք չունի: 

Թատրոնի համար նախատեսված նոր շենքը կառուցվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարևանությամբ գտնվող Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի վթարային շենքի տեղում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica