close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+21°
+31°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արթուր Աղաջանյանն ազատվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի պաշտոնից

Քաղաքական

19 Մայիսի 2020, 14:24
 Արթուր Աղաջանյանն ազատվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի պաշտոնից

ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, NEWS.am-ին հայտնել են ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։

«Աղաջանյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ մայիսի 13-ից»,- հայտնել են ԱԱԾ-ից։

Դեռեւս մայիսի 7-ին NEWS.am-ը վկայակոչելով իր աղբյուրները՝ հայտնել էր, որ Արթուր Աղաջանյանն ազատման դիմում է գրել այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊՎԾ ղեկավարի արտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից, նշանակվել ՔԿ-ի նախագահի տեղակալի պաշտոնին եւ մեկ օր անց նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։          

Նշել էին նաեւ, որ Քյարամյանի նշանակման կապակցությամբ ԱԱԾ-ում բունտ է հասունանում եւ այլ պաշտոնյաներ նույնպես ազատման դիմումներ գրել։ Նույն օրը ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել էր այս տեղեկությունը եւ վստահեցրել, որ որեւէ մեկն ազատման դիմում չի ներկայացել։

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica