close
Եղանակը Երևանում
8 Հուլիսի 2020
+22°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Հլս 2020
USD1485.12
GBP1605.43
EUR1546.92
RUB16.72
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են

Առողջապահություն

18 Մայիսի 2020, 17:46
 ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են

ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ ասվում է, որ վերջին օրերին դեսպանությունը տեղեկատվություն է ստանում այն մասին, որ դիվանագիտական հաստատության անունից համացանցի տիրույթում, մասնավորապես` Telegram -ի հարթակում, անանուն օգտատերի կողմից առաջին անհրաժեշտության պարագաների (դիմակների, ախտահանիչ լուծույթների և այլն) ձեռքբերման պատվերներ են ներկայացվում և առաքման ծառայությանը փոխանցվում է դիվանագիտական հաստատության հասցեն։

«Նշյալ «պատվերներն» վերոնշյալ հարթակում ուղարկվում է @RadioArmeniaNews անունով գրանցված օգտատիրոջ կողմից։

Հորդորում ենք չվստահել նշյալ հասցեից ստացվող նամակներին՝ միաժամանակ ընդգծելով, որ դեսպանությունը նման ճանապարհով պատվերի որևէ հայտ չի ներկայացնում։

Փաստի առնչությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։ Նշյալ օգտատիրոջ գործողություններից տուժած կազմակերպություններին և անհատներին, այդ թվում՝ [email protected] հասցեատիրոջը կոչ ենք անում կապ հաստատել դեսպանության հետ (+7 495 628 55 56, [email protected])»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica