close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ըստ Պենտագոնի՝ ԱՄՆ-ն Հնդկաստանի համար նախատեսված MH-60R ուղղաթիռների արտադրություն կսկսի

Աշխարհ

15 Մայիսի 2020, 10:52
 Ըստ Պենտագոնի՝ ԱՄՆ-ն Հնդկաստանի համար նախատեսված MH-60R ուղղաթիռների արտադրություն կսկսի

Ամերիկյան պաշտպանական Lockheed Martin կորպորացիան ստացել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության՝ Հնդկաստանի Զինված ուժերի համար 21 միավոր MH-60R Seahawk ծովային  ուղղաթիռների արտադրության և մատակարարման մասին պայմանագիրը. այս մասին գրում է ТАСС-ը՝ վկայակոչելով ամերիկյան գերատեսչության տարածած հաղորդագրությունը։

Պաշտպանության նախարարությունից, մասնավորապես, հայտնել են.  «Lockheed Martin ընկերության հետ ստորագրվել է 904.8 միլիոն դոլարի վերաբերյալ համաձայնություն՝ ի հավելումն նախկինում կնքված պայմանագրի: Այն ենթադրում է ԱՄՆ Ռազմածովային ուժերի համար MH-60R Seahawk՝ 3, և Հնդկաստանի կառավարության համար 21 միավոր MH-60R ուղղաթիռների մատակարարում»։

Միևնույն ժամանակ հաղորդագրությունում ենթադրվում է՝ լրացուցիչ համաձայնության շրջանակում տարվելիք աշխատանքները կատարված կլինեն մինչև 2024-ի սեպտեմբերը: ԱՄՆ ՌԾ ուժերի համար ուղղաթիռների գնման նպատակով կհատկացվի 113.1 միլիոն դոլար, իսկ Հնդկաստանի համար՝ 791.7 միլիոն: Այսպիսով 1 միավոր MH-60R-ը Նյու Դելիի համար կարժենա 37.7 միլիոն դոլար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica